Հայաստան — Պորտուգալիա հավաքականների հանդիպումը

18:31 «Հանրապետական» մարզադաշտի մերձակայքը մարդաշատ է: Շատերը տոմս են փնտրում եւ հույս ունեն, որ կկարողանան «սեւ շուկայում» գտնել որեւէ տարբերակ:

 

18:21  Մեծ ֆուտբոլը վերադառնում է Երեւան. 20:00-ին կսկսվի Հայաստանի եւ Պորտուգալիայի հավաքականների հանդիպումը: Մեր ընտրանին 2015թ. առաջին տնային հանդիպումը կանցկացնի: «Հանրապետականի» տրիբունաներն այսօր լեփ-լեցուն են լինելու: