Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Լարսի անցակետում հերթերի խնդիրը չի լուծվում

Լարսի անցակետում հերթերը չեն վերացել: Գործող յոթ անցակետերից աշխատում է միայն 3-ը: Ինչպես «Երկիր այսօրին» հայտնեց Վլադիկավկազի հայ համայնքի փոխնահագահ Հրանտ Խաչատրյանը, անցակետով սովորաբար անցնում է 1200-1300 մեքենա, իսկ ֆիզիկապես չհասցնելու պատճառով այժմ անցնում է միայն 400-500 մեքենա: «Վրացական կողմով անցնելն ավելի դյուրին է, իսկ ահա ռուսական կողմում առկա դժվարությունների պատճառը դիվանագիտական հարաբերությունների բացակայություն է. հսկողությունը շատ խիստ է»,- ասաց Խաչատրյանը: Գյուղատնտեսական մեքենաների համար գործում են առանձին անցակետեր: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ ամռան եւ աշնան ընթացքում Հայաստանի գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացի սահուն անցումն ապահովելու համար Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը 2015 թվականի հունիսի 29-ից սահմանվել է առավոտյան 06.00-ից մինչեւ երեկոյան 21.00-ը՝ նախկինում գործող 06.00-ից մինչեւ 18.00-ի փոխարեն: