Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Յուրա Մովսիսյանը վերադարձավ «Սպարտակի» հավաք

Sport-Express.ru-ն տեղեկացնում է, որ Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը միացել է թիմին, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Շվեյցարիայում։

Մոսկվացիները հաջորդ մրցաշրջանին նախապատրաստվում են Շվեյցարիայում։

Հիշեցնենք, որ Մովսիսյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր, որտեղ բուժվում էր վնասվածքից: Մովսիսյանը միացել էր Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Պորտուգալիայի ընտրանու դեմ խաղին, սակայն մարզումների ընթացքում ցավեր էր ունեցել և մեկնել Միացյալ Նահանգներ:

Աղբյուրը նշում է, որ կարծես Մովսիսյանը ամբողջությամբ ապաքինվել է վնասվածքից:

скачанные файлы