Lratvutyun.am

ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին | Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա | Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է, այն բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ․ Արման Թաթոյան | Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին | 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի | Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով | Անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան | ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով․ ԱԺ նախագահ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը | Իսրայելին սպառնում է միջազգային ասպարեզում մեկուսացում և գործընկերների հետ հարաբերությունների վատթարացում, եթե նա լայնածավալ գործողություն սկսի.Պետդեպարտամենտ | Վրաերթի ենթարկված «Օպելի» վարորդը հիվանդանոցում մահացել է | ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ | Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ | Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. զեկույց | Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը. Նիկոլ Փաշինյան | Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են 95 ուկրաինական անօդաչու | Նախնական մաքսային հայտարարագրման համակարգից օգտվողների թիվն աճել է 173%-ով | «Կարմիր ալիք» է պետք, այլապես Ամերիկայի վերջը կգա. Մասկ | ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական և իրազեկման միջոցառումները | Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար |

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան կեղծ հրամաններով աշխատակիցներ է ձևակերպել և հափշտակել 17 մլն դրամ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Ա. Գ.-ն իր տեղակալի և այլ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառել Երևան համայնքին:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրեն Ա. Գ.-ն, նախնական համաձայնության գալով իր տեղակալի` Կ. Թ.-ի հետ, վերջինիս ցուցում է տվել հավաքագրել վստահելի անձանց և նրանց հետ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություն` դրամական փոխհատուցման դիմաց համայնքային հիմնարկում աշխատանքի ընդունվելու, սակայն փաստացի աշխատանքի չհաճախելու վերաբերյալ: Ըստ այդմ` Կ. Թ.-ն իր մի շարք ազգականներին հանձնարարել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել հիմնարկ, որից հետո վերջիններս Ա. Գ.-ի կազմած կեղծ հրամաններով 2019թ. ընթացքում ձևակերպվել են համապատասխան հաստիքների` 300.000-ական ՀՀ դրամ աշխատավարձով: Հիշյալ անձինք, սակայն, փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հաստիքից բխող պարտականությունները: Ավելին` 2019-2020թթ. ընթացքում, չնայած աշխատանքի չհաճախելու հանգամանքին, նրանք տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգևատրումներով:

լրահոս

Փոխկապակցված նորություններ