Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

«Ժողովուրդ». Ծառուկյանը փոշմանել է

default

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ փետրվարի 7-ին ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին առեւանգել եւ դաժան ծեծի էին ենթարկել: Փետրվարի 12-ին այն ժամանակ դեռեւս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե 100 հազար դոլար է խոստանում դեպքի բացահայտման համար արժեքավոր տեղեկություն հայտնողին:

«Ժողովուրդ»-ը մի քանի օր է՝ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից փորձում է պարզել՝ արդյոք խոստումը «ուժի» մեջ է: Մեզ հաջողվեց հարցը Տոնոյանին փոխանցել: Արդեն մի քանի օր է անցել, բայց այդպես էլ չի հաջողվում նրանից ստանալ մեր հարցի պատասխանը»: