ՀՀԿ-ն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կքննարկի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի դրա տեքստը. Է. Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կքննարկի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի դրա տեքստը: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից անմիջապես հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակն ասաց, սակայն, թե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրվա մասին քննարկումներ չեն եղել, քանի որ, ըստ նրա, կուսակցությունն այն մարմինը չէ, որ պետք է որոշի այդ օրը:

«Քանի դեռ բարեփոխված սահմանադրության տեքստը պատրաստ չէ և հրապարակված չէ, բնականաբար, մենք էլ մեր կուսակցությունում ամբողջական քննարկում չենք իրականացրել»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

«Քննարկվել են ներկուսակցական հարցեր, անդրադարձ է եղել ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին: Խոսվել է նաև սեպտեմբերին սպասվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին»,- ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։