Մաշտոցի պողոտայում կկառուցվի ամֆիթատրոն

1970–ական թվականներին կառուցված այգին կվերագտնի իր երբեմնի հմայքն ու նշանակությունը,-հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում այս տարի ամբողջությամբ բարեկարգվում է Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգին: Շուրջ 2.5 հա զբաղեցնող տարածքում բարեկարգման համալիր մոտեցում է ցուցաբերվում: Հանգստի գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով, արտաքին լուսավորության ցանցով, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ: Նախագծի համաձայն՝ միջոցառումներ կազմակերպելու համար այգում կկառուցվի ամֆիթատրոն, նորովի լուծումներով կվերականգնվեն շատրվանները, շուրջ 2500 քմ-ով կավելացվեն կանաչ տարածքները: Դեռևս 1970-ական թվականներին կառուցված այգին բոլորովին նոր տեսքով ու նոր հարմարություններով բնակիչների տնօրինմանը կհանձնվի մինչև այս տարեվերջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/401662/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։