Lratvutyun.am

Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար | Բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը հաղթեց ԵԱ-ի մեկնարկում. Վախթանգ Հարությունյանը լքում է պայքարը | Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. Լավրով | ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը | Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով | Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ | Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը | Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին | Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան | Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են | ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին | Հստակ ասել եմ իսրայելցիներին՝ չհարվածեք Հայֆային. Բայդենը կրկին անհարմար իրավիճակում է հայտնվել | Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ | ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին | Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը | Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում | Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը | Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը կասկածի տակ դնողները հայ չեն. Մայք Սարյան | Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականին |

Կանադայի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին խորհրդարանում լսումների ժամանակ Ադրբեջանին կոչ է արել վերաբացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել հայ ռազմագերիներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կանադայի խորհրդարանում կայացած քննարկման ժամանակ պատգամավոր Ջին Յիփը ներկայացրել է Կանադայի հայ համայնքի մտահոգությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ: Պատգամավորը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքն արդեն ավելի քան 100 օր է՝ արգելափակված է, ինչը հանգեցրել է մարդասիրական ճգնաժամի:

Ջին Յիփը արտգործնախարար Մելանի Ջոլիին խնդրել է ներկայացնել Կանադայի կառավարության կողմից ձեռնարկված քայլերն այս հարցի շուրջ:

«Ես կիսում եմ կանադահայերի և Լեռնային Ղարաբաղի հայերի մտահոգությունները: Մենք շարունակում ենք Ադրբեջանի իշխանություններին կոչ անել վերաբացել Լաչինի միջանցքը, մենք պետք է կանխենք հումանիտար ճգնաժամի վատթարացումը: Կանադան աջակցում է 2020 թ.-ի հրադադարի համաձայնագրին, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձին», – ասել է Մելանի Ժոլին:

Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ կարևոր է հարգել հրադադարը, որին աջակցում է նաև ԵՄ դիտորդական խումբը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ