Կառավարության կազմում հնարավոր են փոփոխություններ. Հովիկ Աբրահամյան

Aysor.am-ը գրում է. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման արդյունքում գործադիր իշխանության կազմում կարող են փոփոխություններ տեղի ունենալ:

«Ինչու՞ ոչ: Ես միշտ էլ ասել եմ, որ կլինեն», — կայքի թղթակցին ասել է Հ.Աբրահամյանը:

«Հիմա զբաղվում ենք ծախսերով, թե որտեղ կարող ենք ծախսերը կրճատել, սկսած գործուղման ծախսերից: Ուշի ուշով հետևում ենք բոլոր գերատեսչություններին, սկսել ենք վերահսկողություն և որտեղ տեսնում ենք կոռուպցիոն ռիսկեր՝ սկսում ենք այնտեղ ստուգումներ իրականացնել», — նշել է վարչապետը: