«Գոհարիկ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը ամեն կերպ փորձում է աջակցել հայ շինարարին

«Գոհարիկ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը ամեն կերպ փորձում է աջակցել հայ շինարարին աշխատնքի հարցով: «Գոհարիկ» ընկերությունը սկսել է գործել 1997 թ.-ից, եղել է առջընթաց, եղել է հետընթաց: Ընկերությունը շահել է մի շարք մրցույթներ, որոնք դրական են եղել: Այսօրվա հիմնական խնդիրը շինարարների և վարպետների պակասն է: Երբ աշխատանքային խնդիրներ է առաջանում, շատ դժվար է վարպետներին պահել: «Ինչքան հնարավորթյուն ունենք փորձում ենք վարպետներին երկրում պահել»—ասում է նա: Դա շատ կարևոր է: Ունենք վարպետների կորիզ, որոնց միջոցով էլ իրականացվում է ընկերության հիմնական աշխատանքը: Բուն շինարարության մեջ լուրջ խնդիրներ չկան, բոլորն էլ այն խնդիրներն են որ բոլոր երկրներում դա կարող է ստացվել: Այսօր հիմնական խնդիրներից է աշխատանք հայթայթելը, մեր վարպետներին աշխատանքով ապահովելը: Ընկերության շինարարական բարձունքը եղել է 2000-2007 թթ., նույնիսկ ընկերությունը ինքն էր որոշում թե որ աշխատանքը ստանձնի: Ոլորտի աշխուժացման համար հարկավոր է ներդրումներ, ուշադրություն շինարարին:

2 Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։