Ռուսաստանում հայ գործարար է սպանվել. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի  Նովոռոսիյսկ քաղաքում՝ գլխավոր տաճարի դիմաց, օգոստոսի 15-ին հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու մարմին։  Այս մասին հայտնում է kuban24.tv-ն: Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդու մարմնի վրա առկա են հրազենային վնասվածքներ:

Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի բաժնի ղեկավարի ավագ օգնական Նատալյա Սմյացկայան դեպքի հետ կապված մանրամասներ է ներկայացրել. «Տղամարդու մարմինը հայտնաբերվել է Գլադկովի փողոցում: Մահացածի ինքնությունը պարզվել է՝ նա ձեռնարկատեր էր»:

Հարուցվել է քրեական գործ երկու հոդվածներով՝ «Սպանություն» և «Զենքի անօրինական ներմուծում»:  Հետաքննությունը շարունակվում է:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ոչ պաշտոնական տվյալներով՝  սպանվածը հայկական սփյուռքի ներկայացուցիչ է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։