ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը խոսել է արտահանման և ներմուծման հարուցած դժվարությունների մասին

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը խոսել է արտահանման և ներմուծման հարուցած դժվարությունների մասին: Ըստ նրա առանց մաքսային պահեստների, առանց քաշքշուկների, առանց որևիցե միջամտությունների ներմուծվող ապրանքները պետք է ուղիղ գան մարդկանց նշված վայրը` բազաները, պահեստները: Այս դեպքում արդեն երևում է էֆֆեկտիվության աստիճանը, երբ բիզնեսը ազատվում է չինովնիկական բյուրոկրատական քաշքշուկներից: Պետք է գտնել այն ոսկե միջինը, որը ձեռնտու կլինի և’ ռուս բիզնեսմեններին, և’ հայերիս, որպեսզի կարողանանք այդ միջանկյալ շուկայում աշխատել: Իրեն պատկանող «ՄԱՊ» ընկերությունը աշխատում է դոլլարային փոխարժեքով: «Մենք դոլլարով ենք վաճառում, որի դեպքում մեր գործընկերները գինը բարձրացնում են: Դա կապված է փոխարժեքային կուրսերի հետ: Մենք ունենք ապրանքի ինքնարժեքի խնդիր:» Ինքնարժեքները բարձր է հատկապես գյուղմթերքների դեպքում` պահածոյացված թե թարմ: Այն երկները, որոնք Ռուսաստանին գյուղմթերք են տալիս բոլորը դոտացիա են ստանում: Այս դեպքում հայկական ապրանքի գինը տոկսայինով ավելի թանկ է, քան Թուրքիայից ու Չինաստանից բերվածը: Ըստ Պետրոսյանի իրենք բազմիցս առաջարկություններով դիմել են կառավարությանը հարցը մեղմացնելու համար: Ապրանքի որակը, եթե չի տարբերվում հարևան երկրից ներմուծվածից, չի կարող գնային տարբերություն ունենալ: Բոլոր տատանումները շատ ծանր են ազդում տնտեսության վրա: