Իրենց PR-ն անում են, ջհանդամ, կառավարությանն ինչո՞ւ են վարկաբեկում. Տիգրան Սարգսյան

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց շարունակել իր ծրագիրը, համաձայն որի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2014 թվականի համար սահմանվում է ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Գարնանը գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, բերքահավաքի աշխատանքների կազմակերպման, աշնանացանի նախապատրաստման և իրականացման գործընթացները ընթացիկ տարում պահանջում են մատչելի վարկային միջոցներ, որոնց ապահովմանն է ուղղված ներկայացված որոշման նախագիծը»,- ասաց գյուղնախարարը:

Հարցը ներկայացնելուց հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս և նմանատիպ այլ ծրագրերը պետք է շատ ակտիվ կերպով ներկայացնեն:

«Տեղեկատվական դաշտում ես նկատում եմ, որ մարդիկ 2 կոպեկ փող են ծախսում` գյուղացիներին օգնելու համար, բայց 200 մլն ծախսում են իրենց PR-ի համար: Լավ իրենց PR-ն անում են, ջհանդամ, կառավարությանն ինչո՞ւ են վարկաբեկում, որ կառավարությունը ոչ մի օգնություն չի ցուցաբերում գյուղացուն: Սա ինչ խայտառակություն է: Դրա համար մենք պետք է ակտիվ լինենք, այս ծրագրերը ներկայացնենք, կոնկրետ այն տնտեսությունները ներկայացնենք, որոնք այս օժանդակությունն ստանում են: Ակնհայտ է, որ մենք հարյուրապատիկ անգամ ավելի ենք տալիս, քան «բարեգործները», որ գիշեր-ցերեկ իրենց PR-ի մասին են մենակ մտածում»,-ասաց վարչապետը:

2 Comments

  • I am only commenting to make you know of the superb experience my friend’s child encountered reading your blog. She figured out a wide variety of things, most notably what it is like to have an awesome helping nature to make men and women quite simply learn about selected complex matters. You undoubtedly did more than our own desires. Thank you for presenting the useful, safe, educational not to mention easy thoughts on the topic to Emily.

  • I would like to get across my passion for your kindness for those people who really need help with this important field. Your special dedication to getting the message along had been wonderfully significant and has constantly helped others just like me to realize their desired goals. Your personal helpful guide entails so much a person like me and far more to my peers. Warm regards; from everyone of us.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։