Ինչպես են առաջին դասարանցիներն անցկացնում 1-ին դասը Միսաք Մանուշյանի անվան դպրոցում

Երևանի Միսաք Մանուշյանի անվան համար 48 հիմնական դպրոց այսօր առաջին դասարան է այցելել 103 աշակերտ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Ժասմին Արիստակեսյանը:

Նա նշեց, որ այս տարի առաջին դասարանցիների թիվը մոտավորապես 30 աշակերտով ավելի է՝ քան անցած տարի, իսկ ընդհանուր դպրոցի աշակերտների թիվը 782 է:

«Փոքր-ինչ դժվարություններ առաջանում են 6 տարեկան երեխաների հետ աշխատելու հարցում, սակայն դպրոցն իրականացնում է «Բարև դպրոց» ծրագիրը և երեխաների հետ նախքան դասերը աշխատանք է տարվում»,-ասաց նա:

Մեթոդմիավորման նախագահ Հասմիկ Շահվերդյանը նշեց, որ երեք առաջին դասարաններն էլ ծանրաբեռնված են:

Նա նշեց, որ թեև նախկինում այնքան էլ կողմ չէր, որ վեց տարեկանից երեխաները հաճախեն դպրոց, քանի որ երեխաները և ուսուցիչները դեռ պատրաստ չէին դրան, բայց տարիների փորձը ցույց տվեց, որ այսօրվա վեց տարեկան երեխան բավականին հասուն է և կարողանում է ուսումնական պահանջներն իրականացնել, առավելևս որ ուսուցիչները վերապատրաստվում են:

Հասմիկ Շահվերդյանը խնդիր է տեսնում ներառական կրթության հարցում.«Ներառված երեխաների մի մասը բավականին բարդ երեխաներ են և նրանց նկատմամբ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է դպրոցական ծրագրերին, ապա նա ասաց, որ կարծում է, թե ծրագրերը, դասագրքերը պետք է վերանայվեն:

5,103 Comments