«Աշտարակ կաթը» կրկին պարտք է գյուղացիներին

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Թթուջուր համայնքների բնակիչները դժգոհում են «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի գործելաոճից: Բանն այն է, որ ընկերությունն ամիսներ առաջ նշված համայնքների բնակիչներից կաթ է մթերել, սակայն դեռ չի վճարել գումարները: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի՝ գյուղացիներին ունեցած պարտքերին: «Արդեն 4 ամիս է, ինչ անընդհատ խաբում են, ստում, կաթի փողը չեն տալիս, խայտառակ աղքատ, սոված մարդիկ ենք, կաթ ենք հանձնում, որ ալյուր, մակարոն գնենք»,- «Ժողովուրդ»-ին զայրացած պատմեց Ճամբարակի բնակիչներից մեկը: Զրույցի ընթացքում բնակիչները նշեցին, որ իրենք կաթը վաճառելու այլընտրանք չունեն: Միայն վերջին ամսվա ընթացքում է, որ նրանց մեծ մասը սկսել է ստիպված կաթը հանձնել «Դուստր Մարիաննա» ընկերությանը: Ճամբարակի եւ Թթուջրի բնակիչների պատմելով՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն 1 լիտր բարձր յուղայնություն ունեցող կաթի դիմաց վճարում է 125, իսկ «Դուստր Մարիանա» ընկերությունը՝ 120 դրամ: «Չեմ կարողանում հասկանալ ու ընդունել այն, որ նույն «Աշտարակ կաթ»-ը իր արտադրած 1 լիտր կաթը խանութներում վաճառում է 420 դրամով, իսկ մեզանից գնում է 125 դրամով: Չէ որ բավականին լավ է վաճառվում իրենց արտադրանքը: Այդ դեպքում ինչու չեն կարողանում վճարել մեր պարտքերը: Մենք դրանով ընտանիք ենք կերակրում: Չեմ խոսում կոմունալ վարձերի եւ այլ ծախսերի մասին»,- վրդովված նկատեց Ճամբարակի 51-ամյա բնակչուհի Կարինեն: Իսկ, ահա, Ճամբարակի հարեւան Թթուջուր գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին ներկայացրին, որ ընկերությունը բնակիչների մեծ մասին պարտք է միայն 2 ամսվա մթերած կաթի գումարը: Թթուջուրցիների խոսքերով՝ «Աշտարակ կաթ»-ը մթերած կաթի պարտքը չմարելը պատճառաբանում է՝ փող չունենալով: Եւ ամեն անգամ, երբ բնակիչները ընկերության ներկայացուցիչներից հետաքրքրվում են, թե երբ են իրենց վճարելու, ստանում են «մի քիչ համբերեք» պատասխանը: Անելանելի դրության մեջ ընկած քաղաքացիները չգիտեն, թե ինչ անեն՝ այս խնդիրը լուծելու համար: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Ճամբարակի քաղաքապետ Յուրի Ավալյանի հետ, ով լսելով մեր հարցադրումը՝ անմիջապես նկատեց, որ արդեն չորս տարի է, ինչ «Աշտարակ կաթ» ընկերությունը նման խնդրի առաջ է կանգնած. «Փորձել ենք միջամտել, բայց ասում են, որ առայժմ փող չկա համբերեք: Չեմ կարող ասել, թե երբ վերջնական կմարեն իրենց պարտքերը: Բայց չնայած սրան՝ բնակիչների մի մասը շարունակում է կաթը «Աշտարակ կաթ»-ին հանձնել: Քանի որ «Դուստր Մարիանան» էժան գնով է մթերում, դրա համար շատերը նախընտրում են «Աշտարակ կաթ»-ին վաճառել: Ուշ թե շուտ մի օր ընկերությունը կմարի իր պարտքերը»: Իսկ, ահա, Թթուջուրի գյուղապետ Վիգեն Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջերս գյուղացիներից մի քանիսին ընկերությունը որոշ չափով վճարել է. «Խոստացել են, որ առաջիկայում մնացածը կմարեն: Ասացին, որ սկսել են պանիր արտահանել եւ, ըստ այդմ, արագ-արագ կմարեն պարտքերը: Դե, իրենք ասում են, որ ֆինանսական խնդիրներ ունեն, դրա համար էլ ուշացնում են, բայց, դե, գյուղացիները ինչ կապ ունեն»: «Ժողովուրդ»-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Թթուջուր համայնքների բնակիչների դժգոհությունների հետ կապված դիմեց նաեւ «Աշտարակ կաթ» ընկերությանը եւ հետաքրքրվեց, թե ինչի՞ արդյունքում է ընկերությունը կուտակել պարտքերը եւ ե՞րբ է պատրաստվում դրանք մարել: Մեր գրավոր հարցին ի պատասխան՝ ընկերությունից հայտնեցին հետեւյալը. «Ընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից եւ խնդիրը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Ինչպես գիտենք, կաթնարտադրությունը գյուղատնտեսության առանձնահատուկ ոլորտ է, եւ կաթի մթերումները առանձնանում են խիստ սեզոնայնությամբ: Մասնավորապես, ամռան ամիսներին մթերվող կաթի քանակությունը միշտ ավելի շատ է լինում, քան ձմռան ամիսներին: Ավելցուկային կաթը ուղղվում է պանրի եւ չոր կաթի արտադրությանը, սակայն դրանց վաճառքը իրականացվում է հետագա ամիսներին: Արդյունքում, ընկերությունում ժամանակավորապես առաջանում է շրջանառու միջոցների պակաս, եւ գոյանում է որոշակի պարտք: «Աշտարակ կաթ» ընկերությունը հավաստիացնում է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մարվելու են կաթի մթերման դիմաց կուտակված բոլոր պարտքերը»: ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/592274/

5 Comments

  • My spouse and i got really happy Jordan managed to deal with his inquiry from the precious recommendations he obtained through your web page. It is now and again perplexing to just be handing out guidelines which often people today may have been making money from. And we all understand we’ve got the writer to thank for this. The type of illustrations you made, the simple blog navigation, the friendships your site help to foster — it’s mostly exceptional, and it’s making our son and the family reckon that this situation is entertaining, and that’s wonderfully mandatory. Thank you for the whole lot!

  • Thanks so much for providing individuals with remarkably brilliant possiblity to read critical reviews from this website. It’s always so enjoyable and stuffed with fun for me personally and my office peers to visit your blog at a minimum 3 times in one week to read the latest secrets you will have. And lastly, I am usually fulfilled for the magnificent opinions you give. Some 3 areas in this article are without a doubt the finest I’ve ever had.

  • I’m just writing to make you understand what a awesome encounter my cousin’s princess experienced browsing your webblog. She discovered some pieces, including how it is like to have an amazing teaching nature to make many people with no trouble grasp certain tricky topics. You really exceeded visitors’ expectations. Thanks for presenting these great, safe, informative and in addition unique guidance on the topic to Julie.

  • I simply wanted to write down a message so as to say thanks to you for all the great guidelines you are placing at this website. My time consuming internet investigation has finally been rewarded with good strategies to go over with my good friends. I would assume that many of us website visitors actually are really endowed to be in a remarkable website with very many perfect people with useful basics. I feel extremely blessed to have encountered the site and look forward to some more enjoyable moments reading here. Thanks a lot once again for everything.

  • I have to point out my affection for your generosity for persons who need guidance on this niche. Your very own dedication to passing the solution all around came to be extraordinarily valuable and have usually helped ladies much like me to get to their endeavors. This helpful guide denotes this much a person like me and extremely more to my fellow workers. Best wishes; from each one of us.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։