Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնակալությունը

Հոկտեմբերի 10-ին Կապանի օդանավակայանում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Սյունիքի հանրությանը պաշտոնապես ներկայացրին նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Հավաքված հարյուրավոր սյունեցիներ աղուհացով դիմավորեցին Վահե Հակոբյանին եւ շնորհավորեցին նրան նշանակման առիթով: Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 6-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ:

Օդանավակայանում հավաքվածների առջեւ ելույթ ունեցան Վահե Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը եւ Դավիթ Լոքյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ երկրի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը մշակել է կառավարման նոր մոտեցումներ եւ եղանակներ, որ ակնկալում է շոշափելի արդյունքներ գրանցել հնարավորինս կարճ ժամանակահատվածում: «Պատահական չէ, որ Սյունիքի մարզից է սկսվում փոփոխությունների մեկնարկը, քանի որ Սյունիքը թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ռազմավարական, թե՛ ռեսուրների առումով առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի համար: Ձեր մարզն առաջինն է, որ մարզերի կառավարման եւ զարգացման նոր մոտեցում պետք է ձեւավորի. համատեղ աշխատանքը թույլ կտա սկզբնավորել այն չափորոշիչները, որով պետք է ընթանա հանրապետության մարզերի զարգացումը», — մասնավորապես նշեց Դ.Հարությունյանը եւ մաղթեց մարզպետին հաջողություն, նոր բարձունքներ, հավակնոտ ծրագրեր:

Ողջույնի խոսքում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Վահե Հակոբյանին բարդ եւ ծանր աշխատանք է սպասվում: Բայց եւ համոզմունք հայտնեց, որ նորանշանակ մարզպետը, ՀՀ նոր կառավարությունն իրենց ընդհանուր սկզբունքներով, մարզերի տնտեսական զարգացման ռազմավարությամբ, համայնքների զարգացման ծրագրերով  Սյունիքում կկարողանան առաջընթաց ապահովել: «Սյունիքի մարզը հանրապետությունում համախառն ներքին արդյունքով առաջինն է, բայց աղքատության ցուցանիշն այստեղ ամենաբարձրերից է: Մարզն ունի զարգացման լայն հնարավորություններ, եւ ժամանակն է ներդնել այնպիսի ծրագրեր ու գաղափարներ, որոնք կնպաստեն աշխատատեղերի բացմանը, աղքատության ցուցանիշի նվազմանն ու բարեկեցիկ համայնքներ ունենալուն: Հատկապես Սիսիանի տարածաշրջանում գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծումը կառավարության ուշադրության առանցքում պետք է լինի, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել արտադրական խմբեր եւ ապահովել համախառն ներքին արդյունքի աճ: Ժամանակն է՝ աշխարհում գործող այսօրվա լավագույն մեթոդներով փորձել զարգացնել մեր տարածաշրջանները», — նշեց նախարարը եւ նորանշանակ մարզպետին մաղթեց համերաշխ ու արդյունավետ աշխատանք:

Պաշտոնակալության արարողությունը շարունակվեց մարզպետարանի նիստերի դահլիճում: Դ.Լոքյանը եւ Դ.Հարությունյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրին նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Իրենց խոսքում նրանք նշեցին, որ բարդ եւ պատասխանատու ժամանակաշրջան է թե՛ մարզպետի, թե՛ նրա աշխատակազմի համար: Նոր ժամանակներում Սյունիքի մարզը մյուս մարզերի համար կառավարման եւ զարգացման առումներով առաջամարտիկ կլինի, ուստի նրա փորձը կարեւոր է եւ կլինի ուշադրության կենտրոնում:

Ինչպես նշեց Դավիթ Լոքյանը, մարզպետի խնդիրը միայն համայնքներն ու տարբեր ոլորտները կառավարելը չէ, այլ նաեւ մարզի տնտեսական զարգացումը, աշխատատեղերի ու քաղաքացիների համար բնականոն ապրելակերպի ապահովումը: Նորանշանակ մարզպետի առաջնային խնդիրներից է համայնքային բյուջեների հստակեցումը, համայնքների խոշորացման գործընթացի եւ նրա դրական արդյունքների ապահովումը: Դավիթ Լոքյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ տարիների արդյունավետ աշխատանքի, մարզի զարգացմանը միտված քայլերի համար:

Ամփոփիչ խոսքում Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ վստահության համար: Այնուհետեւ նշեց՝ «Անցողիկ, բավականին բարդ ժամանակաշրջանում խիստ պարտավորեցնող աշխատանք է ինձ հանձնարարվել: Ամենակարեւորը, իհարկե, մարդկային ռեսուրսն է, միասնական ուժերով փորձենք հաղթահարել դժվարությունները, մանավանդ որ մեր ժողովուրդը լուրջ մարտահրավերների ժամանակ կարողանում է համախմբվել. վկան՝ ապրիլյան պատերազմը»: Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նաեւ Սուրեն Խաչատրյանին՝ կատարած աշխատանքի համար եւ նշեց, որ նրա կառավարման ժամանակաշրջանի դրական փորձը, լավագույն ավանդույթները կօգտագործվեն հետագա աշխատանքում: Այդուհանդերձ՝ «Աշխատանքի մեջ նոր մոտեցումներ կլինեն, եւ հուսով եմ՝ 2017թ. շոշափելի արդյունքներ կներկայացնենք թե՛ երկրի կառավարությանը, թե՛ երկրի նախագահին», — ամփոփեց խոսքը Վահե Հակոբյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

6 Comments

  • I intended to create you the tiny word in order to thank you very much over again considering the awesome tips you have discussed on this website. It’s simply unbelievably open-handed with you to deliver extensively what exactly many of us would have offered for an e book in making some bucks for themselves, and in particular given that you could possibly have tried it if you ever decided. Those suggestions likewise acted as the great way to understand that most people have the same desire really like my personal own to figure out great deal more with regard to this problem. I am sure there are lots of more pleasurable periods up front for individuals that see your site.

  • I’m commenting to make you be aware of what a fabulous discovery my cousin’s child found going through your web site. She came to understand many things, which included what it’s like to have an awesome teaching style to have many others very easily comprehend a variety of problematic topics. You actually surpassed readers’ desires. I appreciate you for churning out the informative, trusted, revealing and even easy tips about your topic to Tanya.

  • I wish to point out my love for your generosity supporting those people that should have help on that subject matter. Your special dedication to getting the message across ended up being extraordinarily functional and has truly encouraged most people much like me to arrive at their objectives. Your amazing warm and helpful recommendations entails a lot a person like me and additionally to my fellow workers. Best wishes; from each one of us.

  • A lot of thanks for each of your work on this web page. My mum takes pleasure in conducting investigation and it’s really easy to see why. I notice all regarding the dynamic tactic you deliver valuable guidance via the web site and therefore invigorate contribution from others on this subject then my princess is without question discovering a lot. Take pleasure in the rest of the new year. You’re doing a pretty cool job.

  • Thanks a lot for providing individuals with an extremely special possiblity to read articles and blog posts from here. It is always very cool and also full of a good time for me personally and my office co-workers to search your web site at minimum thrice in a week to read the newest issues you have. And definitely, I’m also certainly satisfied with all the exceptional thoughts you serve. Certain 3 facts in this posting are clearly the most effective we have all ever had.

  • A lot of thanks for your whole work on this web site. Ellie really loves getting into research and it’s easy to understand why. I hear all about the compelling way you provide important ideas through your blog and strongly encourage response from visitors about this theme plus our favorite child is undoubtedly starting to learn a lot of things. Take advantage of the rest of the new year. You’re conducting a first class job.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։