Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը համաձայանգիր կստորագրի ՌԴ Օմսկի մարզի կառավարության հետ

812395

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովին ՀՀ 4 մարզպետների և ռուս նահանգապետների միջև համագործակցության համաձայնագիր կստորագրվի: Համագործակցությունը կլինի  Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Արմավիրի մարզերի միջև:

Tert.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ  իր մարզի անունից ինքը համաձայանգիր կստորագրի ՌԴ Օմսկի  մարզի կառավարության հետ:

«Նախապես երկկողմ այցերով աշխատել ենք համաձայնագրի վրա, որտեղ ներառվել են առևտրատնտեսական, գիտատնտեսական, հասարակական ոլորտներում համագործակցություններ: Մեր խմբերը բավական երկար ժամանակ աշխատել են և նախապատրաստվել  հայ-ռուսական 5-րդ ֆորումին: Հոկտեմբերի 13-ին նախատեսվել է Օմսկի մարզի նահանգապետի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ մենք քննարկելու ենք մեր կատարած նախնական աշխատանքները, այնուհետև`հոկտեմբերի 14-ին կստորագրենք համաձայնագիրը»,- ասաց նա:

Ըստ Ռաֆիկ Գրիգորյանի՝ մշակված համաձայնագիրը շուրջ 13-14 կետով ապագա 5 տարիների համագործակցությունն է:

Թե ինչու է ընտրվել հենց Օմսկի մարզի հետ համագործակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ բազմաթիվ հանգամանքներ են հաշվի առել: «Առաջին հերթին՝ մեր մարզից արտագնա աշխատանքի են մեկնում հիմնականում Օմսկի մարզ, որը հնարավորություն կտա լուրջ համագործակցելու»,-ասաց նա: