ԵՄ առաջնորդները կքննարկեն Մոսկվայի միջամտությունն իրենց երկրների քաղաքականության մեջ

ԵՄ երկրների առաջնորդները մտադիր են հինգշաբթի տեղի ունենալիք հանդիպմանը քննարկել հետախուզությունից ստացված տվյալներն այն մասին, որ Ռուսաստանն իբրև թե թաքուն ֆինանսավորում է Եվրոպայում ուլտրաաջ և պոպուլիստական կուսակցությունները։

Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով բարձրաստիճան եվրոպացի դիվանագետներին։

Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ Եվրոպայում աճում է դժգոհությունն առ այն, որ Ռուսաստանը կարող է ֆինանսական աջակցություն ցուցաբերել աջ ծայրահեղական և պոպուլիստական շարժումներին։ Նրանց տվյալներով՝ մի քանի եվրոպական պետությունների հատուկծառայություններն ընդլայնել են Մոսկվայի հետ այդ կազմակերպությունների հնարավոր կապերի ուսումնասիրությունը։

Ինչպես սպասվում է՝ հինգշաբթի հանդիպմանը ԵՄ երկրների առաջնորդները կքննարկեն «Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունների բոլոր ասպեկտները»՝ գրում է թերթը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 20-21-ի գագաթնաժողովում կբարձրացվի նաև Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցների թեման՝ Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։