Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Ոչ մի կերպ նպատակ չեմ դրել Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը նվազեցնել. Վահե Հակոբյան

66666666666666666666666

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ կարժանանա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդու Վահե Հակոբյանի ճակատագրին, ով կարճատեւ պաշտոնավարումից հետո հեռացավ ակտիվ քաղաքականությունից՝ ասաց. «Ճիշտն ասած` ոչ մի տեսակի մտավախություն չունեմ. ես անում եմ այն, ինչ այս պահին ինձ հանձնարարված է: Թե ինչ կլինի վաղը, ոնց կլինի՝ ցույց կտա ժամանակը» : Ինչպես հայտնի է` 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկ արվեց, եւ մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը: Գրել էինք, որ Վահե Հակոբյանը, 2014-ին նշանակվելով «Զանգեզուր ՊՄԿ» վարչական գծով տնօրեն, Մաքսիմ Հակոբյանին «գահընկեց արեց» եւ ներկայումս ամբողջությամբ տնօրինում է կոմբինատը: Ընդ որում` նա դա արեց Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի երիտթեւի անունից: Վահե Հակոբյանի կարիերան սկսվել է 1996-ին ՀՀ ԱԱԾ-ում, երբ այդ գերատեսչությունը ղեկավարել է Սերժ Սարգսյանը: Վերջինիս` ԱԱԾ ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո՝՝ 2000 թվականին, Վահե Հակոբյանը եւս աշխատանքից ազատվել է: Հետագայում նա մոտ տասը տարի աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ լինելով Սերժ Սարգսյանի «ներկայացուցիչը»: Թերեւս այդ գործը փայլուն կատարելու համար էլ նրան վստահվել է «Զանգեզուրի ՊՄԿ»-ն Մաքսիմ Հակոբյանից վերցնելու բարդ եւ պատասխանատու գործը, որը եւս նա ամբողջությամբ իրագործել է: Հիմա էլ, փաստորեն, նրան վստահվում է մի ամբողջ սահմանամերձ մարզի ղեկավարում: «Ժողովուրդ»-ը նորանշանակ մարզպետի հետ զրուցեց իր նախորդի՝ Սուրիկ Խաչատրյանի հետ փոխհարաբերությունների եւ իր հետագա ճակատագրի մասին: -Պարո՛ն Հակոբյան, տեսակետ կա, որ Դուք այն անձն եք, որն այս երեք տարիների ընթացքում Սյունիքի մարզում նվազեցրեց նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անձնական ազդեցությունը: Ի՞նչ կասեք: – Գիտեք, ոչ մի կերպ նպատակ չեմ դրել Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը նվազեցնել: Միգուցե դա կախված է այն բարեգործական ծրագրերի շրջանակներից, որոնք իրականացրել ենք ես եւ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, քանի որ ես հանդիսանում եմ նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամ»-ի հոգեբարձուների խորհրդի նախագահը: Ենթադրում եմ, որ դա կապված է այդ ոլորտի հետ, բավականին շոշափելի գումարներ են բաժանվել երեք տարվա մեջ: -Կոնկրետ ո՞ւմ են բաժանվել այդ գումարները, քաղաքացիների՞ն, թե՞ տարբեր կառույցների: -Նաեւ քաղաքացիներին: Դա շատ լայն, մեծ ասպարեզ է ընդգրկում իր մեջ. դա եղել է ե՛ւ առողջապահությունը, ե՛ւ սպորտը, ե՛ւ կրթությունը: -Խոսեցիք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի մասին: 2014 թվականին այնտեղ աղմկալի բացահայտում եղավ՝ դիզվառելիքի յուրացման գործով: Կմանրամասնե՞ք` ինչի մասին էր խոսքը: -Իհարկե, դրա մասին բազմիցս խոսվել է: Դա համարում եմ մեր կարեւոր նվաճումներից մեկը, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի ղեկավարությունն ի սպառ վերացրեց վառելիքի արտահոսքը: Ինչքան տեղյակ եմ` արդեն կա կալանավորված եւ դատավճռին սպասող անձնավորություն: -Ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ յուրացված դիզվառելիքը բաշխվել էր իրավապահների մեջ : –Այդպիսի տեղեկություն չունեմ: -Զարմանալի զուգադիպությամբ` Ձեր նշանակումից 5 օր անց աշխատանքից ազատվեց ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանը: Արդյոք չարաշահումների եւ Ձեր նշանակման հե՞տ էր կապված նրա պաշտոնանկությունը: -Ոչ մի զուգահեռ չեմ տեսնում. ենթադրում եմ, որ դա ոստիկանապետի որոշումն է: Ինչքան գիտեմ` իրենց մոտ կիրառվում է այդ պրակտիկան, եւ պարբերաբար տեղերով փոխում են, բայց կրկնում եմ` դա պարզապես իմ սուբյեկտիվ կարիծքն է: -Տեսակետ կա, որ Դուք Ձեր կարիերայի համար պարտական եք Սերժ Սարգսյանին եւ համարվում եք նրա վստահելի կադրերից մեկը… -Ոչ, իհարկե, ոչ: -Այսինքն` Ձեր կարիերայի համար իրեն պարտական չե՞ք եւ իր վստահելի կադրերից չե՞ք: -Ախր մի քիչ ես կա՛մ հարցը չեմ ընկալում.. կա՛մ հարցապնդումը: Ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանի վստահված մարդ: Այո՛, ես եղել եմ պետական աշխատող մինչեւ գրեթե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» անցնելը… կոնկրետ երկրի նախագահի հետ ես շփվել եմ արդեն լինելով կոմբինատի ադմինիստրատիվ տնօրեն: Այդտեղից է եղել մեր շփումը մի քանի անգամ` գործնական: Դա է եղել մեր շփումը: -Ձեր եւ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները լարվա՞ծ են: -Ոչ, բացարձակ, ոչ: -2013 թվականին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ստիպված էր Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո հրաժարական ներկայացնել: Նրան փոխարինեց «Զանգեզուրի ՊՄԿ» գլխավոր տնօրենի որդին` Վահե Հակոբյանը, որը 1,5 տարի պաշտոնավարելուց հետո ազատվեց պաշտոնից եւ հեռացավ ակտիվ քաղաքականությունից: Արդյունքում, 2014-ի սեպտեմբերին Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց մարզպետի պաշտոնում: Մտավախություն չունե՞ք, որ Դուք եւս նման ճակատագրի կարժանանաք: -Ճիշտն ասած՝ ոչ մի տեսակի մտավախություն չունեմ. ես անում եմ այն, ինչ այս պահին ինձ հանձնարարված է: Թե ինչ կլինի վաղը, ոնց կլինի` ցույց կտա ժամանակը: Զրուցեց Քնար Մանուկյան