Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Քաղաքացիներին պետական գործառույթ ունեցող ծառայություններ կմատուցեն նաև «Հայէկոնոմ» և «Անելիք» բանկերը

Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` միասնական պլատֆորմ ստեղծելու շրջանակներում երկու օպերատոր ևս ավելանում է կառավարության համապատասխան որոշման ցանկում: Խոսքը վերաբերում է «Հայէկոնոմ» և «Անելիք» բանկերին:

Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը հնարավորություն էր ստեղծել, որ ՀՀ քաղաքացիները մի շարք պետական գործառույթներ ստանան մասնավոր հարթակներում, այլ ոչ թե դիմեն պետական մարմիններ: Այդ գործառույթներն են` չդատվածության, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք վերցնելը, ոստիկանության կողմից մատուցվող մի շարք ծառայություններ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և անշարժ գույքի միասնական կադաստրի գործառույթները:

«Այս պահի դրությամբ` «Կոնվերս», «Արդշին», «Ամերիա» բանկերը և «Հայփոստ»-ը այդ ծառայությունները մատուցում են, և մինչև հիմա գործող 6 գրասենյակներին կավելանան ևս 15-20-ը: Ավելանում է ևս երկու օպերատոր` «Հայէկոնոմ» բանկը և «Անելիք» բանկը»,- ասաց նախարարը:

Կարեն Կարապետյանը հավելեց, որ որոշման նախագծով շատ կարևոր գործառույթ է սահմանվում, և խնդրեց նախարարին` մաքսիմալ իրազեկել հանրությանը դրա մասին, որովհետև նկատվում է, որ հասարակությունը դեռ լիարժեք տեղեկացված չէ, թե  որ օպերատորներն են այդ ծառայությունները մատուցում: