Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Ես նեղանում եմ միայն, երբ ինձ կամ հայրենիքն են դավաճանում. Աշոտ Աղաբաբյան

Lratvutyun.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը անդրադառնում է իր` թիվ 33 ընտրատարածքից չառաջադրվելու հնարավորությանը: 

-Պարոն Աղաբաբյան, հաստա՞տ է, որ  Գյումրու տարածքային կազմակեպությունում նպատակահարմար չեն համարում Ձեզ  ընդգրկել Ձեր նախկին`«մեծամասնական»` թիվ   33ընտրատարածքում որպես ռեյտինգային պատգամավոր:

-Չեմ իմանում, ես Մոսկվայում եմ, որտեղի՞ց իմանամ:

-Իսկ Շիրակի մարզի տարածքային կազմակերպության ղեկավար Սահակ Մինասյանը Ձեզ հետ նման հարց քննարկե՞լ է:

-Սահակն ո՞վ է:

-Շիրակի մարզի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը:

-Չէ:

-Դեռևս 2-3 ամիս առաջ չէիք բացառում, որ Ձեզ չեն ընդգրկի ցուցակում` ռեյտինգային, թե համամասնական: Այսինքն` Դուք կուսակցությունում ընկալվում եք դեմք, որին հնարավոր է ոչ մի բան չառաջարկել:

-Ինչ ասեմ` եթե մինչև հիմա ոչ մի բան չեն առաջարկել, ինչ ասեմ։

-Դուք կուսակցությունում օպոզիցիա՞ եք:

-Եթե չեն առաջարկել դառնամ օպոզիցիա՞:

-Գուցե ինչ-որ թևերի չեք հարում, այս վիճակներն են, ուրիշները կարողանում են առաջ քաշվել, Դուք էլ տեղյակ չեք լինում ներկուլիսային խաղերին ու ինտրիգներին: Ուզում եմ հասկանալ` Ձեզ նեղացած զգու՞մ եք:

-Լսեք։ Ես գիտե՞ք ինչից եմ նեղանում. ով որ ինձ դավաճանում է և հայրենիքն է դավաճանում: Իսկ կուսակցությունը, եթե չի առաջադրում, դա դավաճանություն չէ: Ես,  բոլոր դեպքերում, իմ կուսակցությանը «քցողը» չեմ, ես էդ կուսակցության հիմնադիրներից եմ և երբեք  էդ կուսակցության, իրա պատմության, իրա  վարկանիշի հետ խաղացողը չեմ:

-Բայց խաղացողներ կան՞:

– Դուք ավելի լավ կիմանաք։ Ո՞նց կարա չլինի: Տենց կուսակցություն կա՞, որ չլինեն:

-Իսկ կուսակցությունում օպորտունիստներ կա՞ն, որ պաշտոնի համար են մտնում:

-Ինձ թվում է` բոլոր կուսակցություններում էլ կա որոշակի տոկոսով:

-Բայց ձեր կուսակցությունում շատ չե՞ն:

-Մեր կուսակցությունը շատ է մեծ է, դրա համար: