Lratvutyun.am

Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին | Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի կրակը | Հայաստանը գործադրում է բոլոր կառուցողական ջանքերը, որ պահ առաջ Ադրբեջանի հետ կարգավորվեն կապերը. Միրզոյան | Հաջորդ շաբաթ ռուսական ռուբլու փոխարժեքը որոշվելու է երկու կարևոր իրադարձություններով | Apple-ը կարող է iPhone-ում օգտագործել Google-ի և OpenAI-ի արհեստական բանականությունը | Շվյոնտեկը՝ Ինդիան Ուելսի կանանց մրցաշարի հաղթող | Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան | Ինչ է կատարվում նույնականացման քարտերի տրամադրման գործընթացում. ՆԳՆ-ն պարզաբանում է | Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ | Հուշարձաններ կան, որոնք մնացել են շենքերի ու սրճարանի հետևում, հետևել է պետք. Գալստյան | Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից. Ստոլտենբերգ | ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների մասին վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ | ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Ղազախստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը | Բռնցքшմարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադի մրցաշարի եզրափակիչ | Բարսելոնայի հաղթանակները հաճույք են պատճառում երկրպագուներին, Ռեալը չի կարող հասնել դրան․ Պիկե | Ռուսաստանի սահմանի մոտ խոցված ուկրաինական Մի-8 ուղղաթիռից տեսանյութ է հրապարակվել | ԿԸՀ առաջին տվյալները. Պուտինը ՌԴ նախագահական ընտրություններում հավաքում է ձայների 87,97%-ը | Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը | Եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի. Թրամփ | Արևմուտքը ծայրահեղականության դրսևորումներ է հրահրում Ռուսաստանի ընտրություններում․ ՌԴ ԱԳՆ |

Տեղի է ունեցել Բայրամովի եւ Միրզոյանի հանդիպումը «3+3» ձեւաչափի շրջանակում. Իրանի արտգործնախարար

Թեհրանում «3+3» ձեւաչափով հանդիպման շրջանակում տեղի է ունեցել խոսակցություն Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ։ Այս մասին տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը Թեհրանում կայացած հանդիպման արդյունքներով։

«Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը «3+3» հանդիպման շրջանակում, որը տեղի է ունեցել Թեհրանում, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության եւ բարեկամության տանող ուղու քայլերից մեկն է։ Հանդիպման շրջանակում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները խոսելու հնարավորություն են ունեցել։ Այս հանդիպումը կնպաստի կայունության եւ անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասում»,- ասել է Աբդոլահիանը։

Նշենք, որ երեկ Թեհրանում տեղի է ունեցել ԱԳՆ ղեկավարների հանդիպումը «3+3» ձեւաչափով՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։

 

լրահոս

Փոխկապակցված նորություններ