Lratvutyun.am

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը | Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿ | Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար | Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմա Աթայի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին | ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը | Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար․ Տոկաև | Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է | ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Ղազախստանի նախագահի դիմավորման արարողությունը | Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայելին | ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում Մերձավոր Արևելքում հետագա առճшկատումից խուսափելու համար | ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմ Իրանի հետ և իրավիճակի սրում Մերձավոր Արևելքում. Քիրբի | Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի կապակցությամբ | Երևան-Երասխ ավտոմայրուղի, 3 շենք ԱՄԵՆԱՑԱԾՐ ԳԻՆ «ՄՈՍ ԴԱՎ ՇԻՆ» Շինանյութի խանութ ,գործում է առաքում.Հեռ.098038888 | Իսրայելն այսօր որոշում կկայացնի Իրանին պատասխանելու վերաբերյալ | Իրանի հшրձակnւմն անհաջող էր, դա Իսրայելի համար հաղթանակ էր. Բայդեն | Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի | «Երևանի թիվ 54 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ | Արման Ծառուկյանը հաղթել է Չառլզ Օլիվեյրային | ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ | Հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. Երուսաղեմի հայ հոգևորական |

Ֆրանսիայից գնված ՀՕՊ միջոցներով կկարողանանք օդը լրիվ փակել, սա ճիշտ գնում եմ համարում. Սամվել Բաբայան

Ֆրանսիական ՀՕՊ միջոցներով և զենիթահրթիռային համակարգերով հնարավոր կլինի Հայաստանի երկինքը պաշտպանել և ճնշել ադրբեջանական ԱԹՍ-ները: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը` հավելելով, որ նման զենքի գնումը ճիշտ է համարում:

«Ուղղակի ես մանրամասն չգիտեմ, թե որ սերնդի զենքն են գնել: Ես ժամանակին՝ 2021-ին, մի քանի բառով վարչապետին գրել էի այդ ընկերության հետ համագործակցության մասին: Ֆրանսիական այդ ընկերության մոտ էլեկտրոնիկան շատ հզոր զարգացած է: Ասենք նույնիսկ ԱԹՍ-ներին ճնշի, թույլ չտա, որ գոտի մտնեն: Կոնկրետ չգիտեմ ինչ են գնել, ուրախ եմ, որ ի վերջո այդ զենքերը գնելու հնարավորությունը Հայաստանն ունեցավ՝ հրթիռային համակարգ՝ թե՛ խփելու, թե՛ պաշտպանվելու: Սա համարում եմ ճիշտ գնում»,- ասել է նա:

Ըստ Բաբայանի՝ «ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը գոյություն չունի վաղուցվանից»։

«2020 թվականի պատերազմից հետո դա չկա, որևէ օգնություն, որևէ զենք չի տրամադրվել: Դրա համար Հայաստանը որոշել է իր համար իր հակաօդային պաշտպանության ուժերը թարմացնել և ընտրել այն զենքերը, որոնք իրեն հարմար են և ինքը ճիշտ է համարում»,- ասել է նա։

Բաբայանի խոսքով՝ Ռուսաստանին փող է տրվել զենք մատակարարելու դիմաց, ինչը չի արվել. «Իրենք այնքան զբաղված են Ուկրաինայում, որ չեն կարող մատակարարել, իսկ մենք էլ չենք կարող նստել, սպասել, թե երբ են մատակարարելու»,- նշել է նա։

Սամվել Բաբայանը խնդիր չի տեսնում, որ Հայաստանի ԶՈՒ ՀՕՊ համակարգը լինի ֆրանսիական, իսկ հրետանային համակարգերը, օրինակ, հնդկական:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

լրահոս

Փոխկապակցված նորություններ