Lratvutyun.am

Շիրակի մարզում քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը | Թանկարժեք մետաղների գները նվազել են | Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի | Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները | «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը | Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները.ՊՆ | Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ | Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ | Այսօր մենք շարունակում ենք հարգել Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհում ենք այն ցավի մասին, որ շատերը մինչ օրս ապրում են.Կանադայի ԱԳ նախարար | Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը. սենատոր Քեսիդի | «Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. Պուտին | «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը | Sնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 16,3 տոկոս | Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ | Փաշինյանը Լոռիում կառավարության աջակցությունն է խոստացել 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեցող ֆերմային տնտեսությանը | Ֆինանսական ծառայությունների նոր մշակույթ ներդնող Ինեկոբանկը կմասնակցի CCF 2K24-ին՝ ներկայացնելու գործատուի իր բրենդը և կորպորատիվ մշակույթը | Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու | Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է | «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ընդունած արձանագրությամբ ասվում է, որ մինչեւ մայիսի 15-ը պետք է լուծվի Տավուշի 4 բնակավայրերի հանձնման հարցը | Կրասնոդարը հաղթեց Բալթիկային․ Սպերցյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ |

Կապան-Գորիս ճանապարհին դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 25-ին, ժամը 02։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ցիստեռնը կողաշրջվել է, ինչից երթևեկությունը երկկողմանի փակվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 22-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված դիզվառելիքով, վարորդ՝ Ս. Բ., ծնված 1970 թ․) կողաշրջվել է, առկա է դիզվառելիքի արտահոսք․ երթևեկությունը երկկողմանի փակ է:
Փրկարարները վարորդին դուրս են բերել բեռնատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոցիստեռնը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ