Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

ԱԺ-ն ընդունեց համայնքների խոշորացման մասին օրինագիծը

Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 8-ին, 57 կողմ, 23 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Դեմ քվեարկեց «Ծառուկյան» դաշինքը, «Ելքը» չմասնակցեց քվեարկությունը, կողմ էր ՀՀԿ-ն:

Նշենք, որ այս նախագծով նախատեսում է Հայաստանի 8 մարզերի 328 համայնքներ միավորել 34 նոր խոշոր համայնքներում: Մինչ այդ Հայաստանում արդեն կան 18 խոշորացված համայնքներ, որոնց մեջ 140 համայնքներ են միավորված: