Երևան-«Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին. այն կաշխատի շուրջօրյա՝ 300 դրամով

Երևան — «Զվարթնոց» օդանավակայան  և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է  փորձնական երթուղի, որը կգործի հունիսի 14-ից՝ առավոտյան ժամը 10:00-ից: