Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

ԱՄՆ պետքարտուղարությունը կպահանջի ստուգել վիզայի համար դիմողներին թե արդյոք նրանք ահաբեկչական վտանգ են ներկայացնում

60

ԱՄՆ պետքարտուղարությունը կպահանջի բոլոր երկրներից լրացուցիչ տվյալներ տրամադրել՝ օգնելու համար ստուգել վիզայի համար դիմողներին և պարզել, թե արդյոք նրանք ահաբեկչական վտանգ են ներկայացնում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված դիվանագիտական հեռագիրը:
Երկրները, որոնք չեն հետևի նոր պահանջներին կամ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկի 50 օրվա ընթացքում, կարող են ենթարկվել երկիր մուտք գործելու հետ կապված պատժամիջոցների:
ԱՄՆ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին ուղարկված հեռագրի պահանջները կգործեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հիմնականում մահմեդական բնակչությամբ վեց երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես արգելող հրամանագրով պահանջվող ստուգման ընթացակարգերի շրջանակում։
Այն սահմանում է մի շարք ստանդարտներ, որ Միացյալ Նահանգները պահանջելու է մյուս երկրներից, այդ թվում՝ կապված էլեկտրոնային անձնագրեր թողարկելու կամ նման պլաններ ունենալու և պարբերաբար Ինտերպոլին կորած և գողացված անձնագրերի մասին զեկուցելու հետ:
Այն նաև պահանջում է երկրներից տրամադրել Վաշինգտոնի կողմից պահանջվող «ինքնության վերաբերյալ ցանկացած այլ տեսակի տեղեկատվություն» ԱՄՆ-ի վիզայի համար դիմողների մասին, այդ թվում՝ կենսաչափական և կենսագրական տվյալներ:
Հեռագիրը պահանջում է նաև, որ երկրները տվյալներ տրամադրեն անհատների մասին, որոնք տեղեկություններ կան կարծելու, որ ահաբեկիչներ են, ինչպես նաև ունեն դատվածություն: