Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Մեկից ավելի մեքենա վաճառողները «կպատժվեն» ՊԵԿ-ի կողմից

88

Մեքենա ունեցողները ՊԵԿ-ի կողմից նոր ծուղակում են հայտնվել։ Եթե վարորդը մեկ տարվա մեջ «համարձակվի» մեկից ավելի անգամ մեքենա վաճառել, ապա ՊԵԿ-ը կպահանջի, որպեսզի քաղաքացիները հարկ վճարեն վաճառած մեքենայի համար։ Իսկ պատճառն այն է, որ հարկայինը կասկածներ, ունի, թե տվյալ վարորդը զբաղվում է մեքենաների առուվաճառքով։ Ընդ որում, որքան թանկ արժե մեքենան, այնքան բարձր է հարկավճարը։ Նման խնդրի բախված վարորդները բավականին շատ են, տուժած քաղաքացիներից Վահագն Ռուշանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենից բավականին մեծ գումար են պահանջում. «Գործը հիմա դատարանում է, հաջորդ նիստը հոկտեմբեր ամսին կկայանա, ես երկու մեքենա էի վաճառել մեկ տարվա մեջ, ինձ երեք անգամ տարբեր գրություններ են ուղարկել, հիմա տույժ-տուգանքով գումարը կազմում է 1 միլիոն 400 հազարի չափով մոտավոր։ Առաջին մեքենաս ուղղակի վաճառեցի, իսկ նորը գնեցի, վատն էր, ստիպված վաճառեցի, բայց առուվաճառքով չեմ զբաղվում»։ Քաղաքացին դժգոհում է, եթե ՃՈ խախտումները հինգ օրում հասնում են վարորդին, ինչո՞ւ է հարկայինի կողմից  ուշացմամբ հասնում, որ հարկին գումարվում են նաև տույժերը։ Մեկ այլ վարորդ էլ, ով կրկին բախվել է նույն խնդրին ու դիմել դատարան, նշում է. Երբ մեքենա ես առնում, հետո վաճառում, բնականաբար ավելի ցածր գնով ես դա անում, այսինքն վաճառքից տուժում ես հերիք չի, մի հատ էլ պետք է հարկայինին գումար վճարես՝ իրենց կասկածների համար»։ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը կարծում է, որ սա մի խնդիր է, որի լուծումը կարող է լինել միայն օրենքով. «Անկախությունից ի վեր ոչ մի ավտոներկրող գումար չի վճարում պետական բյուջե, ավելի լավ է մի օրենք մշակեն, որով մարդիկ մեքենա ներկրելիս հարկեր կվճարեն ու քաշքշուկների մեջ չընկնեն, հարկայինից չխուսափեն, դաշտը պետք է պարզեցվի։ Եթե գնաք ավտոշուկա կտեսնեք, որ մարդիկ այլոց անձնագրերով են մեքենա բերում վաճառում»։ Ըստ Հովհաննիսյանի՝ ավտոներկրողները երազում են հարկ վճարելու մասին. «Էնպես են արել, որ մարդիկ թաքուն գործեն, իրենք էլ գան, բռնեն։ Կարող են գնան նոտարով նայեն, տեսնեն էտ մարդը նման գործունեությամբ զբաղվում է, թե ոչ։ Հարկայինը պետք է ազգի կեսին բռնի, ձերբակալի ասի՝ ավտոյի գործ անող ես։ Պետությունը պետք է մտածի հարկ վճարելու մասին։ Մարդիկ էլ ասում են՝ հարկեր գանձեք, ամեն անգամ մեքենա ներկրելիս ամեն ավտոյի համար, ասենք,10 հազար գումար գանձեք»։ Վարորդներն առաջարկում են մշակել օրենք, որով կկարողանան մեքենայի առուվաճառքով զբաղվողներին և սովորական քաղաքացիներին տարանջատել, որպեսզի սովորական անհատները ստիպված չլինեն դատական քաշքշուկներով ապացուցել իրենց «անմեղությունը»։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ՊԵԿ-ից, սակայն «ձայն բարբառո հանապատի»։

Լիլիթ Շաբոյան Նյութի աղբյուրը ` hraparak.am