Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Լյովա Երանոսյանի Ջրառատ գյուղում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ականների եւ ՕՐՕ դաշինքի համակիրների հետ բախումների գործը ընթացք է ստանում

5556

Ժողովուրդ» թերթը գրում է. «Փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հայրենի Ջրառատ գյուղում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ականների եւ ՕՐՕ դաշինքի համակիրների հետ բախումների գործը ընթացք է ստանում: Ինչպես հայտնի է՝ ծեծկռտուքը ուղեկցվել էր հրազենի գործադրմամբ. Ջրառատի ՀՀԿ-ական փոխգյուղապետ Տիգրան Սարգսյանը ՕՐՕ դաշինքի համակիրներին ապօրինի զենքով մարմնական վնասվածքներ էր հասցրել: Բայց փոխոստիկանապետ Երանոսյանը փորձել էր ջրից չոր դուրս բերել ՀՀԿ-ականին. արդյունքում՝ դատարանը Սարգսյանի համար պատիժ էր սահմանել մեկ տարի ազատազրկումը, սակայն որոշել էր պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան եւ դատարանի դահլիճից նրան ազատ էին արձակել: