Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավով վարկավորման պայմանները.Արմեն Գասպարյան

002

Արդշինբանկը նվազեցրել է անշարժ գույքի գրավով վարկերի տոկոսադրույքները և բարելավել վարկավորման պայմանները: Սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով վարկերի կամար սկսվում է 14,95%-ից, Էքսպրես վերանորոգման ԱՄՆ դոլարով վարկինը` 11,95%-ից, իսկ եվրոյով վարկինը` 7.95%-ից: Բանկը տրամադրում է նաև անշարժ գույքի գրավով ապահովված ձեռնարկատիրական և գյուղատնտեսական վարկեր իրավաբանական անձանց և ԱՁ-ներին` ՀՀ դրամով վարկերի դեպքում սկսած տարեկան 15,95%-ից, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում 11,95%-ից և եվրոյով վարկի դեպքում` 8,5%-ից:

«Մենք աշխատում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի վարկավորման պայմանները լինեն գրավիչ և հասանելի մեր բոլոր հաճախորդների համար: Զգալի չափով նվազեցվել են անշարժ գույքի գրավով վարկերի տարեկան տոկոսադրույքները: Ավելին, պարտաճանաչ հաճախորդներին հնարավորություն է ընձեռվել փոփոխել վարկավորման պայմանները, մասնավորապես,  մեծացնել վարկի գումարը, երկարացնել ժամկետը կամ նվազեցնել վարկի տոկոսադրույքը: Ի թիվս նշված բարեփոխումների, անշարժ գույքի գրավով վարկերը հնարավորություն են տալիս ստանալու 5% հետվճար (cash-back) ժամանակացույցով մարված տոկոսագումարից», – նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Անշարժ գույքի գրավով վարկերի ամենամեծ առավելություններից է նաև այն, որ վարկը տրամադրվում է առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի: Ավելին, վարկավորման պայմաններով նախատեսվում է գույքի վնասի և վարկառուի աշխատունակության կորստի ապահովագրություն, որի փոխհատուցումը պատահարի դեպքում ստանում է անմիջապես վարկառուն:

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով https://goo.gl/CkyefV,զանգահարելով (012)222222 հեռախոսահամարինկամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից: