Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Լոռու մարզպետը .Արդվի գյուղում ոսկու արդյունահանման ծրագրի իրականացումը կապված է բացառապես գյուղացիների որոշումից

55

 Արդվի գյուղում ոսկու արդյունահանման ծրագրի իրականացումը կապված է բացառապես գյուղացիների որոշումից: Մարզպետի խոսքով՝ Արդվիի գյուղապետը հրաժարականի դիմում չի գրել և հանքի շահագործման հարցում գյուղապետին որևէ մեկը չի ճնշել:

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն «Միռամ» ընկերությունը, որը կապվում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անվան հետ, մտադիր է գյուղի մերձակա արոտավայրերում ոսկու հանք շահագործել, ինչին գյուղացիները և ավագանին դեմ են:  Ըստ մամուլի՝ Արդվիի գյուղապետ Սամվել Կիրակոսյանի  հրաժարականը հաջորդել է գյուղացիների բողոքի գործողություններին: Հրապարակումների համաձայն՝ նա հայտնվել է «երկու քարի» արանքում, քանի որ չի կարող մերժել Վահրամ Բաղդասարյանին, մյուս կողմից՝ անզոր է համոզել գյուղին, անգամ՝ ավագանու անդամներին:

«Ո՞վ է ասում հրաժարականի դիմում է գրել, իմ ունեցած ինֆորմացիայով, գյուղապետը ավագանու հետ ունեցել է նմանատիպ խնդիրներ, խոսակցություններ, բայց նման բան տեղի չի ունեցել, որ դիմում գրի, կամ ավագանին մերժի, նման բան չի եղել»,-ասաց նա:

Արթուր Նալբանդյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող են գյուղապետին ճնշել, երբ գյուղի և ավագանու հետ միակարծիք են: «Գյուղապետի՞ն են ճնշում, դա հնարավոր չէ, որովհետև ինչպես  գյուղապետը, այնպես էլ գյուղի բնակիչները, այնպես էլ ավագանին ունեցել են ընդհանուր որոշում, և որևէ մեկը գյուղապետին այս առումով չէր կարող ճնշել, գյուղը փոքր է, ընդամենը 100-120 մարդ է ապրում, մի ընտանիքի պես գյուղ է Արդվին, այդ փոքր գյուղում նմանատիպ  խնդիրներ չէր կարող առաջանալ, իհարկե,  որոշ տարաձայնություններ կարող է լինել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ճնշումը հանքը շահագործել պատրաստվող ընկերության կողմից է գուցե, մարզպետը պատասխանեց. «Շատ կներեք՝ գյուղապետ չէ, ով ուզում է լինի, եթե գյուղացիները  դեմ են, առավել ևս պետք է հանրային  քննարկում լինի, հանրային լսումներ լինեն, որևէ գյուղապետ չի կարող համայնքի բնակիչներին դեմ որոշում կայացնել»:

Հարցին, թե հնարավոր չէ՞, ոչ գյուղապետը ուղղակի չի կարող մերժել հանքի շահագործող ընկերությանը, որը կապում են Վահրամ Բաղդասարյանի անվան հետ, Արթուր Նալբանդյանը նշեց. «Ես առաջին անգամ եմ լսում Վահրամ Բաղդասարյանի անունը այդ հանքի հետ կապված, ես ձեզ վստահեցնում եմ՝  որևէ մեկը գյուղապետին կամ ավագանուն չի կարող ճնշել, հատկապես այդ առումով, չի կարող, ուղղակի չի կարող»:

Հարցին, թե ծրագիրը, որին ակնհայտ գյուղացիները դեմ են, ի՞նչ փուլում է, Նալբանդյանը պատասխանեց. «Ոչ մի փուլում, ցանկացած նմանատիպ  ծրագիր հանրային լսումներ պետք  է անցնի, իսկ այդ ծրագիրը դեռ չի էլ անցել, եթե նույնիսկ հանրային լսումներ լինի,  դրական կամ բացասական կարծիքներ լինեն, այն ժամանակ կարող եք այդ թեմային անդրադառնալ: Ախր որևէ բան չկա, չէ՞»:

Հարցին, որ հանքի շահագործման համար դրական եզրակացություն տրվել է, մարզպետը շեշտեց՝ վերջին խոսքն ավագանունն է: «Բա՞ հանրային  լսումները ինչի՞ համար է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ գիտենք, թե մեր երկրում հանրային լսումներն ինչպես են անցկացվում, Արթուր Նալբանդյանը նշեց. «Շատ կներեք, ես ձեր հետ համամիտ չեմ, մեր մոտ հանրային լսումները, ամեն ինչ բաց ու թափանցիկ է անցնում, և չի եղել մեր մարզում մի դեպք, որ բնակիչների կարծիքին  դեմ որոշում կայացվի, չի եղել նման բան: Ես ձեզ կարող եմ բերել Ֆիոլետովո գյուղի օրինակը:  Խնդրում եմ ճանճից փիղ պետք չէ սարքել»:

Նշենք, որ Ֆիոլետովո գյուղից  300 մետր հեռավորության վրա ևս նախատեսվում էր ոսկու հանքի շահագործման ծրագիր, որը կասեցվեց, քանի որ բնակիչները դեմ էին:

«Որևէ էական բան չկա, իհարկե շատ լավ է, որ կարծիքներ կան, նաև բախումներ կա, բայց վստահ եմ, որ  ժողովրդի կարծիքը հստակ կարտահայտվի»,-ասաց նա:

Հարցին, թե որպես մարզպետ երաշխավորում է, որ եթե դեմ են, ուրեմն չի շահագործվի հանքը, Նալբանդյանը պատասխանեց. «Անկասկած, չկասկածեք մեկ տոկոս անգամ»:

Նույնիսկ այն դեպքում, եթե թիկունքում Վահրամ Բաղդասարյա՞նն է, կամ մեկ այլ ազդեցիկ մարդ, մարզպետն ասաց. «Կրկնում եմ Վահրամ Բաղդասարյանը հաստատ այդ «Միռամ» ընկերության հետ որևէ առնչություն չունի, ես տեղյակ էլ չեմ, առաջին անգամ եմ լսում, բայց անգամ եթե մեծ փող ընդգրկված կլինի, ով կլինի կազմակերպության սեփականատերը՝ դա էական չէ, որոշողը բնակիչներն են»,-եզրափակեց նա: