Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Միգրանտների զանգվածային ներհոսք. Ինչ են անելու նրանք Հայաստանում

55

Գնալով շատանում է Ռուսաստանի այն հայերի թիվը, որոնք մտածում են Հայաստան վերադառնալու մասին: Ռուսաստանի տնտեսությունում անմխիթար վիճակ է, աշխատանքի շուկան նկատելիորեն փոքրացել է եւ էժանացել: ԱՄՆ նոր պատժամիջոցներից հետո ռուբլու փոխարժեքի եւ եկամուտների նվազման հեռանկարն էլ ավելի է խորացել:Չնայած դեռ վաղ է խոսել Ռուսաստանից հայրենադարձների ալիքի մասին, եւ Հայաստանի տղամարդ բնակչությունը դեռ շարունակում է գարնանը հյուսիս «քոչել», որ Նոր տարուն վերադառնա, սոցիոլոգներն ու տնտեսագետներն արդեն խոսում են հնարավոր հայրենադարձության մասին:Ինչո՞վ կարող են զբաղվել Ռուսաստանից Հայաստան վերադարձողները: Փոքր բիզնեսի, ֆերմերային տնտեսությունների զարգացման, սեփականության եւ բիզնեսի պաշտպանության երաշխիքներ կա՞ն: Պետությունը պատրաստվու՞մ է աշխատանքային միգրանտների հնարավոր ներհոսքին:Նորմալ կառավարության համար աշխատունակ բնակչության վերադարձը կարող էր գերագույն բարիք լինել եւ այն կօգտվեր իրավիճակից, որ այդ ներուժը զարգացման ուղղեր: Սակայն Հայաստանում միգրանտներին կոչ չեն անում վերադառնալ հայրենիք: Ավելին, մինչ այժմ ամեն ինչ արվել է, որ հնարավորինս շատ մարդ հեռանա երկրից եւ Հայաստան ուղարկի «ավելացված արժեք», որում կառավարությունը ոչ մի լումա չի ներդրել:Հայաստանում վախենում են միգրանտների վերադարձից եւ ոչ միայն այն պատճառով, որ նրանք կարող են «հեղափոխություն անել», ինչպես ժամանակին ասել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մեկ այլ պատճառ է այն, որ նրանք կարող են ցնցել հարմարավետ տնտեսական ճահիճը, որը խնամքով ստեղծել են հայ օլիգարխները եւ մինչեւ հիմա առատորեն սնվում են դրանից:Իշխող Հանրապետականի երկու երիտասարդ պատգամավորներ հայտարարել են նոր ժողովրդագրական քաղաքականություն մշակելու անհրաժեշտության մասին: Այս քաղաքականությունը չի կարող շրջանցել աշխատանքային միգրանտների վերադարձի հարցը, եւ եթե ինչ որ մեկն այդպիսի ռազմավարություն մշակի, ապա պետք է հող նախապատրաստի հայրենադարձման, հետեւաբար՝ տնտեսության ազատականացման համար:Հայաստանում ժողովրդագրական իրավիճակն իրոք աղետալի է: Այս տարի բուհերում հազարավոր տեղեր թափուր են մնացել, կրճատվում է աշակերտների թիվը, հարկ է լինելու դպրոցներ փակել: Գյուղեր կան, որտեղ ամիսներ շարունակ տղամարդիկ չեն լինում, իսկ կանայք ստիպված են ամեն ինչ ինքնուրույն անել: Կրճատվում է նաեւ սպառողական շուկան, եւ խանութպանները բողոքում են, որ մարդիկ սկսել են քիչ գնել:Կառավարությունն իր մեջ ուժ կգտնի՞ հայրենադարձության ալիքը տնտեսության զարգացմանն ուղղելու համար: Կառավարությունը կարո՞ղ է ապամոնոպոլացնել եւ բացել տնտեսությունը, որ ապահովի աշխատուժի եւ նոր փողերի հոսքը:Հայաստանի իշխանությունը կարճաժամկետ հեռանկարով է աշխատում՝ ոչինչ չներդնելով, սակայն արագ կայուն եկամուտ ստանալով: Ռեսուրսները սպառվում են, պետք է նոր, երկարաժամկետ ներուժ, եւ ՀՀԿ-ն սկսել է խոսել ժողովրդագրության մասին: