Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

ԱՄՆ վիզայի դիմումի ձևի փոփոխությունն առնչություն չունի Թրամփի՝ վիզաների ծրագրում առաջարկած փոփոխության հետ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

01

 

ԱՄՆ վիզայի դիմումի ձևում կատարվող փոփոխություններն առնչություն չունեն երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վիզաների ծրագրում առաջարկված փոփոխությունների հետ: Այս մասին lratvutyun.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, ուղղվել էր հետևյալ հարցը. հաշվի առնելով, որ ԱՄՆ վիզաների ստացման կարգում, մասնավորապես, հարցաշարում փոփոխություններ են մտնելու, ապա խոսքն ի՞նչ փոփոխության մասին է և ե՞րբ է դրանց ուժի մեջ մտնելու ժամկետը՝ նկատի ունենալով, ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի վավերացրել ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը:

«Մեզ համար վաղուց ի վեր առաջնահերթ է համարվել այն, որ անվտանգության տեսանկյունից վտանգ ներկայացնող անձանց թույլ չտրվի մուտք գործել ԱՄՆ, և դիմումի ձևում կատարվող փոփոխությունների նպատակը վիզայի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների ապահովումն է հյուպատոսական պաշտոնյաների համար»,-ի պատասխան՝ տեղեկացրել են ԱՄՆ դեսպանատնից:

Ինչ վերաբերում է մյուս հարցին, որ ԱՄՆ-ը փոխում է իր քաղաքականությունը նաև «Գրին քարտի» խաղարկության հարցում՝ նախապատվություն տալով մանսագիտական կադրերին, և, հետևաբար, ե՞րբ սպասել, որ ուժի մեջ կմտնի այս նոր մոտեցումը, ապա դեսպանատունը այս հարցում զերծ է մնում մեկնաբանություններից: