Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Եվրոպայից արտահանված վարակված հավկիթները հայտնվել են 17 երկրում

Եվրոպական թռչնաբուծական ֆաբրիկաներից ինսեկտիցիդներով՝ ֆիպրոնիլով վարակված հավկիթները հայտնաբերվել են ԵՄ 15 երկրում, ինչպես նաև՝ Շվեյցարիայում և Հոնկոնգում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովը, հայտնում է AFP գործակալությունը:
Հանձնաժողովը նշել է, որ սեպտեմբերի 26-ին նշանակվել է ԵՄ նախարարների հանդիպում՝ սկանդալի հանգամանքները քննարկելու համար: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է հանձնաժողովի խոսնակ Մինա Անդրեևան, հանդիպումն ավելի վաղ չի նշանակվել՝ մինչ այդ հնարավորինս շատ փաստեր պարզելու նպատակով:
Վարակված ձվերը հայտնվել են Բելգիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Բրիտանիայում, Ավստրիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Լեհաստանում, Ռումինիայում, Սլովակիայում, Սլովենիայում և Դանիայում, ինչպես նաև՝ Շվեյցարիայում և Հոնկոնգում:
Իշխանությունների իրականացրած ստուգումների արդյունքում թռչնաբուծարաններ են փակվել չորս երկրում՝ Բելգիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում և Ֆրանսիայում, որտեղից էլ վարակված ձվերն արտահանվել են այլ երկրներ:
Օգոստոսի 1-ին հավկիթների վարակված լինելու մասին հանրությանը հայտնի դառնալուց ի վեր, միլիոնավոր ձվեր և ձվերով պատրաստված ապրանքներ հետ են կանչվել եվրոպական խանութներից։
Ֆիպրոնիլն օգտագործվում է կենդանիների ու թռչունների՝ լուերից և ոջիլներից ազատվելու համար: Այն արգելված է օգտագործել Եվրամիության տարածքում սննդի համար նախատեսված կենդանիների ու թռչունների ֆերմաներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ այն կարող է վնասել մարդու երիկամները, լյարդը և վահանաձև գեղձը՝ մեծ քանակությամբ ուտելու դեպքում: