Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հանդիպեց ուսանողների հետ

Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հանդիպեց ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև փոխքաղաքապետեր Ն. Հակոբյանը, Խ. Արոյանը, Կ. Օհանյանը, ինչպես նաև քաղաքապետի օգնական Է. Ղուկասյանը: Քաղաքապետը ուսանողների հետ քննարկեց Ուսանողական խորհրդի ստեղծման վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև հորդորեց լինել ակտիվ և նախաձեռնող.

– Դուք պետք է գիտակցեք, որ դուք եք այս քաղաքի վաղվա տերը: Մի վախեցեք կյանքի կոչել ձեր գաղափարները և վստահեք ձեր ուժերին:

Հանդիպում-քննարկման ընթացքում ուսանողները անդրադարձան Մասիս քաղաքի խնդիրներին և վստահեցրեցին, որ որպես երիտասարդ ուժ կունենան մասնակցություն քաղաքի շենացման գործում: Քննարկման վերջում քաղաքապետը ուսանողների հետ շրջեց քաղաքում, որի ընթացքում ակտիվ ուսանողները քաղաքապետին ներկայացրեցին մի շարք հետաքրքիր գաղափարներ։

Фото Մասիսի Նոր Շունչը.

Фото Մասիսի Նոր Շունչը.

Фото Մասիսի Նոր Շունչը.