Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Պայթեցրել են «Կադիրովի թշնամի» Զոնա մականունով հայտնի Տիմուր Մախաուրիի մեքենան. վերջինս տեղում մահացել է (լուսանկար)

Ուրբաթ, սեպտեմբերի 8-ին, Կիեւի կենտրոնում` Բեսարաբսկայա հրապարակում, պայթյուն է տեղի ունեցել: Փողոցում պայթել է մեքենա, որի մեջ եղել է վարորդը՝ Չեչնիայի Շեյխ Մանսուրի գումարտակի կամավոր Տիմուր Մախաուրին, ով տեղում մահացել է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Վարորդից բացի մեքենայում գտնվել է նրա կինը, ով պայթյունի հետևանքով զրկվել է ոտքերից: Իսկ մեքենայի երրորդ ուղևորը՝ երեխան, տեղափոխվել է հիվանդանոց:

Նրանք Վրաստանի քաղաքացիներ էին, ազգությամբ՝ չեչեններ: Պայթեցված ավտոմեքենան եղել է վրացական համարանիշով:

Հիշեցնենք, որ Տիմուր Մախաուրին ակտիվորեն մասնակցել է չեչենական պատերազմին: Նա համարվում էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի անձնական թշնամին և պայթյունի ականատեսներից մեկի խոսքով՝ արդեն տևական ժամանակ է՝ ինչ նրան հետապնդում էին: