Lratvutyun.am

Վարդենիս համայնքի Ավազան գյուղում կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրով բարելավվել է գյուղի բոլոր տնտեսությունների ջրամատակարարում | ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին | Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա | Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է, այն բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ․ Արման Թաթոյան | Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին | 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի | Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով | Անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան | ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով․ ԱԺ նախագահ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը | Իսրայելին սպառնում է միջազգային ասպարեզում մեկուսացում և գործընկերների հետ հարաբերությունների վատթարացում, եթե նա լայնածավալ գործողություն սկսի.Պետդեպարտամենտ | Վրաերթի ենթարկված «Օպելի» վարորդը հիվանդանոցում մահացել է | ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ | Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ | Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. զեկույց | Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը. Նիկոլ Փաշինյան | Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են 95 ուկրաինական անօդաչու | Նախնական մաքսային հայտարարագրման համակարգից օգտվողների թիվն աճել է 173%-ով | «Կարմիր ալիք» է պետք, այլապես Ամերիկայի վերջը կգա. Մասկ | ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական և իրազեկման միջոցառումները |

Արկադի Համբարձումյանը պետությանը մոտ 257 մլն դրամ է փոխհատուցել

«Հրապարակ» թերթը գրում է. Իրավախախտ ընկերություններին պատժելու միտումներ չկան, բայց արդեն ձեւավորվել է նրանցից վնասի ահռելի փոխհատուցում ստանալու պրակտիկա։ Գործարարներն առանց երկար մտածելու եւ չեմուչումի, «մուծվում» են պետությանը եւ խուսափում պատասխանատվությունից։ Նրանց վերաբերյալ վարույթների մասին տեղեկությունները հանրայնացվում են երբեմն նրանց հետ փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելուց, վնասի փոխհատուցման մասին պայմանավորվելուց հետո։

Անցյալ շաբաթ տեղեկացանք, որ քրեական վարույթի շրջանակում ահռելի՝ 500 մլն դրամի չափով պետությանը հասցված վնասի փոխհատուցում պետք է կատարի «Պրեմիում Հաուս» ընկերության սեփականատեր Արայիկ Հայրապետյանը՝ «Լավանդայի Արայիկ» անունով հայտնի գործարարը։ Գումարի կեսը նա վճարել է պետությանը։ Երեկ էլ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ թռչնաբուծությամբ զբաղվող ընկերության գործունեության հետ կապված է քրեական վարույթ նախաձեռնել։ ՊԵԿ-ն ու Քննչական կոմիտեն համատեղ բացահայտել են առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք։

«Մասնավորապես, քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թռչնաբուծությամբ եւ թռչնամսի արտադրությամբ զբաղվող «Ս․․․» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, պակաս հարկեր վճարելու նպատակով․․․ թաքցրել են ընկերության շուրջ 658.000.000 ՀՀ դրամի շրջանառությունը, վաճառքներ իրականացնելիս դուրս չեն գրել հարկային հաշիվներ եւ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ։ Կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ հիշյալ ժամանակահատվածում պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 208․386․752 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ եւ շահութահարկ»,- հայտնում է Քննչական կոմիտեն։ Մենք հետաքրքրվեցինք եւ թռչնաբուծության ոլորտին մոտ կանգնած անձանցից տեղեկացանք, որ ենթադրյալ իրավախախտը Սպիտակի թռչնաբուծական կոմբինատն է, որի տնօրենը, ինչպես հաղորդվում է, ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը եւ ամբողջությամբ պետական բյուջե է վերականգնել նախկինում չվճարված հարկի գումարն ու հաշվարկված տույժերը, որը, ընդհանուր առմամբ, կազմել է շուրջ 256 մլն 500 հազար ՀՀ դրամ։ Ինչպես հայտնի է, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի սեփականատերը հայտնի գործարար, նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանն է՝ Դերժավայի Արկադը: Մենք փորձեցինք կապվել հայտնի գործարարի հետ եւ հետաքրքրվել այս գործընթացով, նաեւ հարցնել` հո չի՞ սնանկացել այս 250 մլն դրամը վճարելով, բայց նա չպատասխանեց մեզ, իսկ թռչնաֆաբրիկայի տնօրենը չցանկացավ մեր հարցերին պատասխանել, քարտուղարուհուն հրահանգեց մեզ ասել, որ ինքն արդեն դուրս է եկել։

լրահոս

Փոխկապակցված նորություններ