Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Ոչ ոք չի քննարկում Ղարաբաղը, հասունանում է Նախիջեւանի հարցը

555500

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ալիեւի ելույթից եւ նրա դստեր պահվածքից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ ԵՄ հետ համաձայնագիրը չի ստորագրվի՝ չնայած մտադիր էին նոյեմբերին ստորագրել:Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մահմուդ Մամեդկուլիեւը լրագրողներին ասել է, որ 2017 թվականին հնարավոր չի լինի Բաքվի եւ Եվրամիության միջեւ ռազմավարական համագործակցության համաձայնագիր ստորագրել, հակառակ դեպքում հարկ կլինի ընդունել Եվրամիության պայմանները:Եվրամիությունն ի՞նչ պայմաններ է դնում Ալիեւի առաջ, ինչու՞ մինչեւ հիմա համաձայնագիրն ընդունելի էր եւ ի՞նչ է փոխվել Նյու Յորքում Ալիեւի ելույթից հետո:2013 թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պատրաստվում էին ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, ամենաբարդը փաստաթղթի նախաբանի համաձայնեցումն էր: Արդյունքում Հայաստանն իր համար բարենպաստ ձեւակերպումներ ստացավ (ինչպես Lragir.am-ին տված հարցազրույցում ասել էր Հայաստանում Գերմանիայ դեսպանը): Ադրբեջանը Հայաստանից շատ ավելի առաջ էր հրաժարվել ասոցիացիայից, որի պատճառը, ըստ փորձագետների, նախաբանի ձեւակերպումներն էին:Ադրբեջանը համառորեն փորձում է միջազգային բոլոր փաստաթղթերում արձանագրել իր տարածքային ամբողջականության մասին կետը: Սակայն ազդեցիկ համաշխարհային կառույցները եւ երկրները ձգտում են խուսափել այդ ձեւակերպումից: Ասոցացման համաձայնագրում նույնպես չկար այդպիսի կետ:Ալիեւը նույն մտադրությամբ ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում՝ փորձելով հասնել նրան, որ Հայաստանից պահանջեն զորքերը դուրս բերել «Ադրբեջանի տարածքներից» եւ պատժամիջոցներ ընդունեն: Ադրբեջանի կոչը, սակայն, չեն նկատել, իսկ նրա ելույթը համաշխարհային մամուլում «նշանավորվել է» կնոջ եւ դստեր անլուրջ սելֆիներով:Հավանաբար, Ալիեւը հասկացել է, որ իրեն արդեն լուրջ չեն ընդունում եւ որոշել է սաբոտաժի ենթարկել ԵՄ-ին՝ հրաժարվելով «ռազմավարական համաձայնագրի» ստորագրումից: Հայաստանը, դատելով ղեկավարների հայտարարությունից, մտադիր է նոյեմբերին ստորագրել համաձայնագիրը:Ժամանակը ցույց կտա` արդյոք Հայաստանը կստորագրի, թե Սերժ Սարգսյանը ստորագրումը կհետաձգի մինչեւ 2018 թվականի գարուն: 2017 թվականի աշունն ու ձմեռը շատ բան կարող են փոխել տարածաշրջանային դասավորությունում:Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվե տեղի կունենա, որը կարող է ամբողջությամբ փոխել տարածաշրջանը, հատկապես իրավապայմանագրային բազան: Իրաքի, եւ հնարավոր է Սիրիայի բաժանումը չի կարող չազդել Թուրքիայի, հետեւաբար նաեւ Ադրբեջանի վրա:2018 թվականին գարնանն ավարտվելու է ոչ միայն Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, այլ նաեւ տարածաշրջանի 100-ամյա բաժանումը: Հնարավոր է մի շարք պայմանագրեր վերանայվեն, եւ պատահական չէ, որ Հայաստանը մտադիր է հաջորդ տարի Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ում նախաձեռնությամբ հանդես գալ: Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարել է, որ այդպիսի նախաձեռնություն լինելու է, սակայն մանրամասներ չի հայտնել: Հնարավոր է, Հայաստանն առաջարկի որպես ցեղասպանության հետեւանքների վերացման օրինակ վերականգնել հայերի իրավունքներն Անատոլիայում:Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ցյուրիխյան արձանագրությունների ձախողումը պատահական չէ: Քոչարյանի խոսքով, դա համընկավ ժամանակաշրջանի հետ, երբ Թուրքիան սկսեց շեղվել Եվրամիության ճանապարհից եւ շարժվել ավտորիտարիզմի ուղով:Այժմ էլ Ադրբեջանն է շեղվում ԵՄ ճանապարհից եւ գնում ավտորիտարիզմի ճանապարհով: Դա նշանակում է, որ ղարաբաղյան կարգավորման ադրբեջանական հայեցակարգը նույնպես դատապարտված է տապալման:Բաքվում դա բոլորից լավ են հասկանում: Հասկանում են, որ աշխարհում ոչ ոք այլեւս չի քննարկում Ղարաբաղը, եւ աստիճանաբար հասունանում է Նախիջեւանի հարցը: Թուրքիան ու Ադրբեջանը պատահական չեն փորձում ցույց տալ, որ իրավունք ունեն Նախիջեւանում ռազմաբազա, բանակ եւ անգամ գրոհային ինքնաթիռներ պահել: