Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը՝ 80 կողմ, 7 դեմ քվեարկությամբ

Ազգային ժողովը վավերացրեց մի շարք նախագծեր ու համաձայնագրեր, այդ թվում նաև «ՀՀ և ՌԴ միջև 2013 թվականի հունիսի 25-ի՝ «ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը՝ 80 կողմ, 7 դեմ քվեարկությամբ: Նախագծին դեմ էր միայն ԵԼՔ խմբակցությունը:

ԱԺ-ն հաստատեց նաև «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը՝ 88 կողմ և 0 դեմ քվեարկությամբ:

ԱԺ օրակարգը սպառվեց, նիստը հայտարարվեց փակված: