Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Ռուսահայերի հաջորդ կարեւոր խոստումը

10001

Երեւանում եվրասիական տնտեսական ֆորումը կազմակերպած Արա Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ապագա իշխանության եւ մասնավորապես վարչապետի խնդրին: «Ցանկանում ենք նրան, ում հայ ժողովուրդը ընտրել է, մենք չենք կարող այնտեղից թելադրել, թե ում նշանակեն: Մենք այլ երկրի քաղաքացիներ ենք», ասել է նա:Արա Աբրահամյանը սույն հանգամանքը «հասկացել» է այն բանից հետո, երբ մոտ երկու տարի առաջ մտադրություն էր հայտնել Հայաստանում կուսակցություն բացել: Հայաստանում բազմաթիվ շրջանակներ, այդ թվում կուսակցություններ, պատրաստ էին միանալ այդ կուսակցությանը, որն անկասկած լինելու էր մասսայական եւ կարող էր լուրջ հաջողություն գրանցել 2017-ի ԱԺ ընտրությանը, բնականաբար մեծ գումարներով, եւ տեղական օլիգարխները դժվար թե կարողանային ոտք մեկնել նրան:Ընդ որում, Արա Աբրահամյանը համարում էր, որ ռուսահայերը եւ Ռուսաստանում աշխատող հարյուր հազարավոր հայերը պետք է ունենան քաղաքական գործիք՝ Հայաստանի գործընթացներին մասնակցելու համար:Կասկած չկար, որ այդ գաղափարը համաձայնեցված էր ՌԴ իշխանության հետ: Այն ի վերջո գաղափար էլ մնաց, սակայն ակնհայտ է, որ այդ կուսակցությունն իրականություն կդառնար, եթե Մոսկվան պնդեր: Այդ կուսակցությանը դեմ էր իշխանությունը, եւ ակնհայտորեն դրա վերաբերյալ խոսակցություն է եղել Մոսկվայի հետ: Թե որն է եղել գինը, որ այդ կուսակցությունը չբացվի, այդպես էլ հայտնի չի դառնա, բայց պարզ է՝ որ Հայաստանի հաշվին:Միով բանիվ, Արա Աբրահամյանը «խոստանում» է, որ իրենք այլ երկրի քաղաքացիներ են եւ չեն խառնվելու: Նրա այս հայտարարությունը հնարավոր է նաեւ ակնարկ է Ռուսաստանի մեկ այլ քաղաքացու՝ Սամվել Կարապետյանին, ում հետ Աբրահամյանը հարթ հարաբերություն չունի, եւ ով խոշոր բիզնես-նախագծեր է իրականացնում Հայաստանում: Համարվում է, որ նա վարչապետ Կարեն Կարապետյանի «հովանավորն» է Հայաստանի իշխանության առաջի