Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Մասիսի կոյուղաջրերի համար մաքրման կայան է կառուցվում. քաղաքապետի կարծիքով՝ մյուս տարի հոտի խնդիրը կվերանա

5550000

Մասիսում տարածված գարշահոտության պատճառը հասկանալու համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն այդպես էլ հստակ պատասխան չի տվել, թե ինչի արդյունքում է քաղաքում նման հոտ տարածվել:

Tert.am-ի հետ զրույցում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հիշեցրեց, որ մինչ գերատեսչական հանձնաժողովի ստեղծվելը դիմել էր բոլոր կառույցներին, որ քաղաքում նման խնդիր կա:

«Ե՛վ Բնապահպանության նախարարությանը, և՛ Տարածքային կառավարում, և՛ Արտակարգ իրավիճակներ: Մեր դիմումին մարդիկ արձագանքեցին, այս գերատեսչություններից եկան նայեցին, ստուգեցին: Այդ օրերից հետո հոտը գրեթե չկա, բայց վերջնական պատասխանն էլ չունենք, թե ինչի արդյունք էր, չգիտենք՝ միջգերատեսչական հանձնաժողովը մեզ չի պատասխանել, թե ինչի արդյունք էր»,-ասաց նա:

Դավիթ Համբարձումյանը չի կարող ենթադրել, թե ինչումն է խնդիրը: Իսկ այն ենթադրությունը, որ գարշահոտության պատճառ կարող է լինել քաղաքի կողքով անցնող կոյուղին, Դավիթ Համբարձումյանը նշեց, թե իհարկե այդ խնդիրը կա քաղաքում, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում:

«Այո, կոյուղաջրերը կան, հոտը կա, տեղերը գիտենք՝ որտեղից է գալիս, Ջրային պետական կոմիտեի նախագահի հետ զրուցել եմ, և մաքրման կայան է Աէրացիայում կառուցվում։ Ինձ թվում է՝ մյուս տարի այդ հարցը կփակվի, և այդ խնդիրն էլ չենք ունենա»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ Բնապահպանության նախարարության հետազոտության, այստեղ օդի հետազոտության վերջին տվյալով ՝ ամոնյակի՝ քաղաքային պայմաններում սահմանված թույլատրելի նորման գերազանցված է 10 անգամ, ծծմբի օքսիդինը` 50, քացախաթթվինը՝ 125, ծծմբաջրածնինը՝ 500, ֆենոլինը՝ 3000 անգամ: