Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է առաջատար և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը:

Այն անցկացվելու է ս/թ հոկտեմբերի 10-16-ը ներառյալ:

Ատեստավորումն անցկացվում է՝ համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Հարկադիր կատարողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

Հարկ է նշել, որ ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.

— համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

— կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն,

— ատեստավորումը հետաձգել և հարկադիր կատարողին գործուղել վերապատրաստման.

— չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Այս տարի ատեստավորմանն ընդհանուր առմամբ մասնակցում են Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների թվով 75 հարկադիր կատարողներ: