Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

ԱՄՆ դեսպանը շատ կարևոր հայտարարություն արեց` նշելով, որ հաջորդ տարի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանին հատկացվելիք գումարներն աճելու են.Խաչատուր Քոքոբելյան

7071

Հակված եմ կարծելու, որ դա ստրատեգիական նշանակության զինտեխնիկա չէ, որը կարող է լուծել մեր կարևորագույն անվտանգային խնդիրները։ Դրանով չեն բալանսավորվելու զինտեխնիկայի այն անխնա ծավալները, որը ՌԴ-ն մատակարարում է մեր հակառակորդ Ադրբեջանին՝ ձևակերպելով դա որպես բիզնես: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` անդրադառնալով ՌԴ-ի`զենք գնելու համար Հայաստանին տրվելիք հարյուր միլիոն դոլարի վարկի համաձայնագրին։

 

-Երեկ կառավարության նիստին գաղտնիության պայմաններում հաստատվեց ՌԴ-ի հետ հարյուր միլիոն դոլարի վարկի համաձայնագիրը: Հայտնի է, որ այն արտոնյալ է, 3 տոկոսով, սակայն որոշ փորձագետներ արդեն իսկ կասկածի տակ են առնում դրա արտոնյալությունն նշելով՝ մինչև չիմանանք ինչ է ձեռք բերվում, ոչինչ չենք կարող ասել:

 

-Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ դա ստրատեգիական նշանակության զինտեխնիկա չէ, որը կարող է լուծել մեր կարևորագույն անվտանգային խնդիրները։ Դրանով չեն բալանսավորվելու զինտեխնիկայի այն անխնա ծավալները, որը ՌԴ-ն մատակարարում է մեր հակառակորդ Ադրբեջանին՝ ձևակերպելով դա որպես բիզնես: Լինելով, ըստ իս, միմիայն թղթի վրա՝ Հայաստանի ռազմավարական գործընկերը` ՌԴ-ն, ուղղակի ցանկանում է իր զինտեխնիկան հնարավորինս շատ իրացնել: Ինչ վերաբերում է վարկի տրամադրման պայմաններին. նախ`15 տարով վարկը միջպետական վարկ է, ոչ թե արտոնյալ պայմաններով, նույնիսկ բիզնես պրոյեկտներում նման պայմաններով վարկերն ու տոկոսներն արտոնյալ չեն համարվում: Չմոռանանք նաև, որ նախապես խոսակցություններ կային, նաև հրապարակումներ եղան, պաշտպանության նախարարի մակարդակով անգամ խոսվեց, որ Հայաստանը պատրաստվում է Չինաստանից կարևորագույն նշանակության զինտեխնիկա ձեռք բերել: Ես չեմ բացառում, որ այս ամենն արվում է, որպեսզի Հայաստանը Չինաստանից կամ մեկ այլ երկրից զենք ձեռք չբերի, որի վրա, ի դեպ, Ռուսաստանը չէր կարողանա վերահսկողություն ունենալ:

 

Այս գործարքն, իմ գնահատմամբ, ռուսական հերթական բիզնես պրոյեկտն է՝ նրանց նպատակն իրենց զինտեխնիկան իրացնելն, այդ խնդիրն այսօր Ռուսաստանն ունի, և երկրորդն ու ամենակարևորը՝ սահմանափակել երրորդ կողմից Հայաստանի`զենք ձեռք բերելու իրավունքը, որի նպատակային գործածման և տեղաշարժի վրա, իրենք չեն կարողանա օրենքով վերահսկողություն իրացնել: