Ինչ կատարվեց Ժնեւում. Սերժ Սարգսյանի եւ Ալիեւի պայմանավորվածությունը

Ժնևում Հայաստանի դեսպանատանը Սերժ Սարգսյանն Ալիեւի հետ հանդիպումից հետո հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները:«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և Ադրբեջանի նախագահը, և ես դրանում խորապես շահագրգռված ենք:Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», ասել է Սերժ Սարգսյանը:Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումներն ըստ էության վաղուց կապ չունեն ղարաբաղյան կարգավորման հետ: «Բանակցային գործընթացում» այդ հանդիպումների իմաստն ու տրամաբանությունը վաղուց ենթարկված են առավել լայն աշխարհքաղաքական խնդիրների, թեեւ Արմեն Աշոտյանը պնդում է, որ խնդիրն աշխարհքաղաքական չէ: Լավ կլիներ, որ այդպես լիներ, եւ մասնավորապես Հայաստանը զբաղված լիներ ոչ թե կարգավորման ինչ որ տարբերակներ քննարկելով, այլ Արցախի ինքնորոշման իրավունքն իրացնելու քաղաքականությամբ:

2 Comments

  • I just wanted to compose a simple word in order to thank you for all of the pleasant items you are sharing at this site. My long internet lookup has now been paid with good facts to go over with my relatives. I ‘d say that most of us website visitors actually are quite fortunate to exist in a fantastic community with so many outstanding individuals with valuable strategies. I feel really happy to have seen your web pages and look forward to some more enjoyable moments reading here. Thanks once more for a lot of things.

  • My husband and i got now fortunate that Louis could deal with his reports from your ideas he obtained when using the blog. It’s not at all simplistic to simply always be handing out guidance other folks could have been selling. And we all already know we have you to thank for this. Most of the explanations you have made, the easy blog menu, the relationships your site assist to promote — it’s got most fabulous, and it’s really leading our son in addition to us consider that this issue is amusing, which is truly essential. Many thanks for the whole thing!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։