Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարներ Սուբխան Բեքիրովը և Շահրամ Իրանին երեքշաբթի օրը Բաքվում քննարկել են ռազմածովային ոլորտում համագործակցության զարգացումը և փորձի փոխանակումը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Իրանի ռազմական նավաստիների միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։
Նշվել է Կասպից ծովում համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը՝ զինծառայողների պրոֆեսիոնալիզմի բարձրացման և փորձի փոխանակման նպատակով։