Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Այս Կառավարությունը բնավ օրիգինալ չէ, շարունակում է նախորդների արատավոր ավանդույթը՝ դակել ընդդիմության առաջարկները. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ լիագումար նիստին քննարկմանն այսօր ներկայացվեց «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:

«Այս Կառավարությունը բնավ օրիգինալ չէ և շարունակում է նախորդ բոլոր կառավարությունների արատավոր ավանդույթը՝ կոնվերային սիստեմով մերժել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած օրենսդրական առաջարկությունները: Եթե կառավարությունը մերժում է, մեծամասնությունը նույն կոնվերային սիստեմով մերժում է»,-հայտարարեց նախագծի համահեղինակ, «Ծառուկյան դաշինքի» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց, թե իրենք ընդամենն առաջարկում են, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում կասկածյալի և մեղադրյալի հարցաքննությունները տեսաձայնագրվեն:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցեց, որ դա ԵԽ խոշտանգումների կանխարգելման հիմնական պահանջներից մեկն է: Նաև հիշեցրեց, որ Եվրոպական դատարանը կանխարգելման որոշում է կայացրել, որտեղ հստակ արձանագրվում է, որ ՀՀ-ում հարցաքննությունները տեղի են ունենում օրենքի կոպտագույն խախտումներով:

«Հիմա ի՞նչն է խանգարում հարցը դարձնել բովանդակային քննարկման առաջարկ, և միգուցե օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետները երկարաձգվեն և 2018-ին անհրաժեշտ գումարներ նախատեսեն. քննչական սենյակները տեխնիկայով ապահովեն: Խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ խորհրդարանական մեծամասնությանը չենթարկվել կառավարության կոնվերային մտածողությունը, այն է՝ չդակել ընդդիմության առաջարկները: Եթե վստահ եք, որ այս պահին ընդունելի չէ, ամբողջացրեք բովանդակային քննարկումից հետո»,-ասաց նա: