Հրատապ. Նոր հարձակում «Պանտեռա Սիքյուրիթի»-ի հենակետի վրա. ծեծել են աշխատակցիներին

Օբյեկտների եւ տարածքների պրոֆեսիոնալ պահպանություն եւ պահնորդական ծառայություն մատուցող «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերությունը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է աշխատակիցների վրա հերթական հարձակման մասին.
«Քիչ առաջ տեղի ունեցավ հերթական հարձակումը «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա։ 2 մեքենայով, որից մեկը կարմիր «Մերսեդես Բենց», իսկ մյուսը` սպիտակ «Նիվա Ուրբան» մակնիշի, մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին:

Նրանք պահանջել լքել «իրենց տարածքը»։ Պահնորդները հասցրել են ահազանգել վերադասին, որն էլ դիմել է ոստիկանությանը։ Ի պատիվ վերջիններիս, արձագանքը շատ օպերատիվ և արագ արձագանք է եղել: Հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանել դեպքի վայր։

Սկսվել է քննություն և օպերատիվ գործողություններ։

Այս գործողությունը միայն մեկ կերպ կարելի է բնորոշել. հարձակում է մեր պետականության վրա: Այս անգամ ևս ԳՈՂԸ ուզում է ուժով և պարտադրաբար ստիպել մեզ՝ նահանջել մեր բռնած ազնիվ ուղուց։ 

Ապարդյուն է։ Ձեր նմաններին բազմիցս իրենց իրական տեղն ենք ցույց տվել այս կյանքում»,- գրված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սա հարձակման առաջին դեպքը չէ, նախորդ անգամ` հոկտեմբերի 13–ի երեկոյան, «Դիլիջան ազգային  պարկ»–ի  Շամախյան տեղամասում մի խումբ քաղաքացիներ վեճի էին բռնվել  այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերության անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց եւ այդ ընթացքում  հրկիզել  հենակետի  վագոն-տնակը։

Տեսանյութը` ստորև

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։