Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Վանաձորի զորամասերից մեկում զինծառայող է հանկարծամահ եղել

50

«Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է հանկարծամահ եղել: Սրտի կաթված է ստացել: Հանկարծամահ եղած զինծառայողը 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Լոռու մարզի Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Գառնիկ Պետրոսյանն իրենց համայնքի բնակիչ է եղել:

«Նախկինում ոստիկանության ծառայող էր, այնուհետև տեղափոխվեց ՊՆ-ն, ծառայում էր որպես պայմանագրային զինծառայող: Դեպքը տեղի է ունեցել իր աշխատասենյակում, փրկել չի հաջողվել»,-ասաց համայնքապետը:

Նա նաև հավելեց, որ Գառնիկ Պետրոսյանն ամուսնացած է և երկու անչափահաս դուստր ունի: