Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

«Տավուշ Տեքստիլի» տնօրենին դատում են

3333999

Միքայել Եզեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ տնօրեն, խախտել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի 2015թ. հունիսի 18-ի թիվ 595-Ն հրամանով սահմանված հրդեհային անվտանգության կանոնների 2-րդ գլխի 5-րդ կետի 1-ին ենթակետը, համաձայն որի օբյեկտների ղեկավարները կամ նրանց կողմից լիազորված անձինք պարտավոր են անցկացնել աշխատակիցների հրդեհային անվտանգության հրահանգավորում: Բացի այդ, Մ. Եզեկյանը մեղադրվում է նաեւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի նույն հրամանի 3-րդ գլխի 17-րդ կետը խախտելու մեջ, որի համաձայն արգելվում է աղբի ոչնչացման համար նախատեսված տեղերում այրումն առանց հսկողության թողնելը, այսինքն՝ կրակը պետք է հսկել մինչեւ դրա վերջնական մարելը: 2015թ. հոկտեմբերից «Տավուշ-Տեքստիլ» ՍՊԸ-ում որպես օպերատոր-մեքենավար աշխատող, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Արծվաբերդ գյուղի բնակչուհի, 1990թ. ծնված Լիանա Զարգարյանը չանցնելով հրդեհատեխնիկական հրահանգավորում, ինքնակամ, շանը փրկելու նպատակով մտել է գործարանի տարածքում թափոնների այրման եղանակով ոչնչացման համար նախատեսված փոսը, ստացել ջերմային այրվածքներ եւ առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ: Մ. Եզեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 232 հոդվածի 1-ին մասով («Հրդեհային անվտանգության կանոնները խախտելն այն անձի կողմից, ում վրա է եղել դրանց պահպանման պարտականությունը, եթե մարդու առողջությանն անզգուշաբար պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս»): Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մ. Եզեկյանի նկատմամբ դատավարությունը հունիսի 22-ին սկսվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում: «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015թ. փետրվարին, Ռուսաստանում բնակվող, ծնունդով Արծվաբերդ գյուղից գործարար Սուրեն Երիցյանի կողմից: Այդ ընկերությունը Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան, Մովսես, Արծվաբերդ գյուղերում եւ Բերդ քաղաքում աշխատանքային ձեռնոցներ արտադրող արտադրամասեր է հիմնել , որտեղ թողարկված ձեռնոցները սպառվում են Ռուսաստանում: