Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

ԱԺ-ում բուռն քննարկվում է ընտանեկան բռնության մասին նախագիծը

22223333

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկմանը հարակից զեկուցող, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, թե որևէ մեկը մյուսին չի կարող պարտադրել սիրալիր վերաբերմունք, ջերմություն, հարգանք, գորով: Ըստ նրա, այս հարցի վերաբերյալ յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները:

«Ավանդական ընտանիքը հասկացվում է այն, ինչ ՀՀ Սահմանադրության մեջ է ամրագրած՝ տղամարդու և կնոջ միությունը և ոչ թե մյուս ավանդական արժեքների ու հարակից բաղկացուցիչների ընկալում»,-ասաց նա: Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե նույնիսկ այնպիսի միտք է հնչել, որ կարող է ինչ-որ մեկը ձեռք է բարձրացնում կնոջ վրա, իսկ կինն ասում է՝ իմ ամուսնն է, այսօր կծեծի, վաղը կհաշտվենք:

«Գուցե այդ ընտանիքում ավանդական պատկերացումն այդ է, և հետևաբար որևէ անելիք չունի այս օրենքն այդպիսի ընտանիքներում և չի կարող որևէ ձևով կարգավորել: Օրենքը կկարգավորի, եթե պետության աջակցությունը մարդը զգում է, ոչ թե մեկը գալու է, մտնի ընտանիք, քանի դեռ ընտանիքը չի հայցել աջակցություն»,-ասաց նա:

Ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նշեց, թե ավանդական ընտանիք հասկացությունը եղել է իր առաջարկը, որը ֆիքսված է ՀՀ Սահմանադրության մեջ:

«Դա բխում է իմ աշխարհայացքից, ես պահպանողական եմ, և պահպանողականներն ընդունում են բացարձակ արժեք՝ Աստված, ընտանիք, ազգ, հայրենիք, եկեղեցի: Ավանդական ընտանիքը տղամարդու և կնոջ սիրո և հարգանքի վրա հիմնված ընտանիքն է, այլ բաներ պետք չէ այստեղ փնտրել»,-ասաց նա:

Ելույթ ունեցավ նաև ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը, ով նշեց, որ ցավոք օրենքը չի նպաստելու ընտանեկան բռնությունների դեպքերի թվի նվազմանը և համերաշխության վերականգմանը: «Եթե չասեմ հակառակը»,-ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, թե համերաշխությունը չի կարող օրենքով կարգավորվել:

«Ոնց որ օրենք ընդունես՝ կինը ամուսնուն ժպտալով ընդունելու մասին»,-ասաց նա և շարունակեց, թե ինչու պետք է ոստիկանը մուտք գործի ընտանիք. ըստ նրա՝ «հազիվ ենք սովետական ոստիկաններից ազատվել»:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ այնուամենայնիվ ընտանեկան բռնության վերաբերյալ առկա գնահատականները և վիճակագրությունը որոշակի մտահոգության պատճառ ներկայացնում են, և օրենքի նախագիծը հիմնված է տուժողի անվտանգության և աջակցության ապահովման սկզբունքների վրա: Ըստ պատգամավորի` սա այն նվազագույնն է, որ պետությունը պարտավոր է անել իբրև սկիզբ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մտահոգություն հայտնեց, որ վտանգ կա, որ ոստիկանները անտեղի կմիջամտեն ընտանիքի հարցերում:

ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը նշեց, թե քննարկումները երկու մասի են բաժանվել, մի մասը գտնում է, որ այս օրենքը բոլոր ընտանիքները քանդելու է, մի մասն էլ գտնում է, որ հակառակը՝ կմիավորի:

«Արձանագրենք, որ ոչ նա է լինելու, ոչ էլ նա, բայց դրանց արանքում մի խնդիր կա, որը լուծվելու է: Ցավով պետք է նշել, որ կնոջը ծեծելը որոշ ընտանիքներում առավոտյան ատամը լավանալու պես բան է դարձել: Հիմա ասենք լավ, ոչինչ, որ այդպես է, բայց այդտեղ մեծացող երեխան դպրոցում ի՞նչ է լինելու, բանակում ի՞նչ է լինելու, և այս հիմական խնդիրն է, որը պետք է լուծվի»,-ասաց նա և հավելեց, թե ընտանիքում տագրը, սկեսրայրը, սկեսուրը այս օրենքով այլ կերպ չեն հարաբերվելու, ինչպես եղել, այնպես էլ մնալու է:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե օրենքին դեմ արտահայտվողներն ասում են, թե դեպքերը քիչ են, որ օրինակ՝ ամուսինը սիգարետ է հանգցնում կնոջ վրա: «Ասում են՝ համատարած հո չէ: Ինձ համար մեկ խեղված ճակատագիրն արդեն ողբերգություն է, լինի կնոջ, տղամարդու, թե երեխայի»,-ասաց նա: